• 03 july, 2024
     Աշխատանքի դիմելու «չիկարելիներ» և կանոններ, Մաս 1, Անուշ Ափիկյան

    Աշխատանքի դիմելու «չիկարելիներ» և կանոններ, Մաս 1, Անուշ Ափիկյան

    Հիանալի խորհուրդներ Անուշ Ափիկյանի Լինկդինյան էջից․

    «Freelancer-ներ ջան, ուզո՞ւմ եք չէ շուտ աշխատանք գտնել։ Դե պահեք այս 5 կանոնները աշխատանքի դիմելիս, որ էլ չտրտնջաք՝ թե դիմում եք շատ հաստիքների, բայց արդյունք չկա։

    Անուշ Ափիկյան, ԱյԹի վաճառքներ, IT Sales, hoonch.am

    Աշխատանք փնտրել միայն 1 հարթակում։

    - Պետք է գրանցվել, աշխատանք փնտրել և աշխատանքի դիմել առնվազն 5 հարթակում։

     

    Դիմել միանգամից մի քանի տարբեր հաստիքների։

    - Չասել՝ «Ես հա՛մ SMM մասնագետ եմ, հա՛մ գրաֆիկ դիզայներ եմ, հա՛մ էլ վաճառքի մասնագետ, բոլոր հաստիքներին հերթով կդիմեմ»։ Փոխարենը ընտրել 2 հաստիք, որին ամենալավն եք տիրապետում։

     

    Ուղարկել CV-ն և Cover Letter-ը և սպասել աշխատանքի ընդունվելուն։

    - Աշխատանքի հայտարարությամբ CV-ն ուղարկելուց առաջ և հետո ուսումնասիրեք ընկերությունը, նրա վեբկայքը, գտեք որոշում կայացնող անձանց և ավելացրեք նրանց ձեր hashtag#network-ի մեջ:

     

    Հարցազրույցին ներկայանալ՝ առանց ընկերությունն ուսումնասիրելու։

    - ՊԱՐՏԱԴԻՐ է ուսումնասիրել, հասկանալ և տիրապետել բոլոր այն մանրամասներին, որոնք առնչվում են տվյալ հաստիքի հետ։ Ուսումնասիրեք ընկերությունը, նրա պրոդուկտները/ծառայությունները, նպատակները և զբաղեցրած դիրքը։

     

    Միևնույն CV-ն և Cover Letter-ն ուղարկել բոլոր հաստիքների համար։

    - ՄԻՇՏ թարմացրեք CV-ն և Cover Letter-ը՝ համապատասխանեցնելով տվյալ հաստիքին։ 1-2 բառ փոխելու փոխարեն, հանգամանալից կարդացեք տրված հայտարարությունը և նշված պահանջները, ապա փոփոխեք CV-ն։

    Անուշ Ափիկյան, ԱյԹի վաճառքներ, IT Sales, hoonch.amԷլ չեք անի չէ՞ այս սխալները։ Հիշե՛ք և պահեք այս կանոնները աշխատանք փնտրելիս և աշխատանքի դիմելիս»։

     

    Իսկ ավելին իմանալու համար կարող եք հետևել նաև Անուշ Ափիկյանի լինկդինյան էջին։ 

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.