• 01 july, 2024
     Ծերունական փսիխոզ

    Ծերունական փսիխոզ

    Մենք ապրում ենք ժամանակներ, որտեղ ծերունիները խոցելի խումբ են ոչ միայն լքվածության կամ ֆինանսական տեսանկյունից, այլ նաև նրանց հետ կատարվողը «տարիքին» վերագրելու տեսանկյունից։

    Շատ հաճախ, այն մարդիկ, ովքեր մեծահասակների հետ են ապրում, բախվում են լուրջ ու արդիական խնդիրների հետ ու չգիտեն ինչպես վարվել։ Հաճախ կարծում են, որ այդ ամենն արվում է ուշադրության արժանանալու, հատուկ չարակամ լինելու և այլ պատճառներով։

    Ծերունական փսիխոզը բավականին տարածված խնդիր է, որի մասին, ցավոք շատ-շատերը տեղյակ չեն ու ցուցաբերում են սխալ վարքագիծ այս խնդրի կարգավորման ճանապարհին։ Առաջացման պատճառները տարաբնույթ են.

    • անոթային պաթոլոգիաներ
    • գերճնշում
    • շաքարախտ
    • գլխուղեղի տրավմաներ
    • ինֆեկցիաներ ու նեյրոինֆեկցիաներ և այլն:

    Ծերունական փսիխոզԻ՞նչ է դիտվում ծերունական փսիխոզի ժամանակ։ Երբ կարդաք, շատերի մոտ կարող է առաջանալ այս միտքը
    «վայ բա մենք մտածել ենք, որ տատիկը/պապիկը ուզումա ուշադրության կենտրոնում լինի».

    • կասկածամտություն
    • հարևանների կամ հարազատների նկատմամբ աճող անվստահություն
    • տարաբնույթ ցնորքներ՝ հիմնականում տեսնում են մահացածներին, խոսում ծնողների հետ
    • վնասի զառանցական մտքեր՝ «եղածս գողանում են, տանում են տնից», «բերում են տանս մեջ աղբ են լցնում»
    • արտահայտված ինքնամեղադրման մտքեր՝«ամեն ինչում ես եմ մեղավոր…»
    • անընդհատ կարող են ասել «ուզում եմ գնալ իմ տուն», լինելով իրենց տանը ( հիմնականում նկատի ունեն հայրական տունը)
    • ագրեսիվ պահվածք հարազատների նկատմամբ
    • դեմենցիայով պայմանավորված ժամանակի, տարածության և սեփական անձի կողմորոշման խանգարում՝ չեն ճանաչում հարազատներին, շփոթում են գիշեր-ցերեկը, մոռանում են տան ճանապարհը
    • չեն կարողանում հետևել իրենց հիգիենային (դիտվում է անմիզապահություն, անկղապահություն)
    • չեն հիշում մոտ անցյալում եղածը, բայց լավ հիշում են իրենց երիտասարդ տարիները
    • հուզապես շատ անկայուն են և այլն

    Սա այն քիչ կլինիկական բնորոշիչներն են, որոնց մասին պետք է իմանալ ու դիմել հոգեբույժի։

    Բնականաբար, շատ սպասելիքներ, վիճակի բարելավման, պետք չէ ունենալ, բայց պետք է անպայման դեղորայքային թերապիա անցկացնել :

    Հիշեք, մեզնից ոչ ոք ապահովագրված չէ ծերունական հոգեկան խնդիրներից ու շատ կարևոր է մաքսիմալ խնամք ցուցաբերել ու համբերատար լինել սեփական հարազատի նկատմամբ:

     

    Հեղինակ dr.tatevkhachatryan

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.