• 01 july, 2024
     Speech Box / ChatterBox

    Speech Box / ChatterBox

    «Speech Box»-ը մինչև 2021թ. դեկտեմբերին հանդիսանում էր ցանցային ուսումնական կենտրոն, որը նաև առաջարկում էր օնլայն դասընթացներ ևս։ Այն հիմնադրվել է 2017թ.-ին Երևանում և կարճ ժամանակում կարողացավ ունենալ մասնաճյուղեր։

    Ինչպես նշում է տնօրեն՝ Հերմինե Գևորգյանը․ «Ես ուսանողական տարիներին տեսնում էի խնդիր, որ ամեն տեղ ուսանողների չեն վերցնում աշխատանքի։ Դրա համար որոշեցի ստեղծել մի նախագիծ, որտեղ ես կաշխատեմ և հնարավորություն կտամ աշխատել այլ երիտասարդների։ Ինչպես նաև կկոտրեմ այն կարծրատիպերը և ապացուցել, որ միջին խավի ընտանիքի աղջիկը կարող է առաջ գնալ և զուգահեռ սովորել»։

    Այն այս պահին միայն օնլյան դասընթացներ է կազմակերպում, որը հնարավորություն է տալիս ավելի շատ երիտասարդների և իրենց ոլորտում լավագույն մասնագետներին աշխատանք ունենալ, դասվանդել։ Բացի այդ մարդիկ աշխարհի տարբեր վայրերից կարողանում են սովորել օտար լեզուներ, մասնագիտություններ։
    Ժամանակի պահանջով արդեն 4 տարի օնլայն գործում է նաև երեխաների համար կրթական «ChatterBox» նախագիծը։ Պետք է նշել, որ «Speech Box»-ը իր տեսակով մինչև օրս առանձնանում է շատ ուսումնանական նախագծերից և անգամ հիմա, երբ միայն այն օնլայն է գործում։ Մարդիկ կարող են սովորել հետաքրքիր, ինտերակտիվ մեթոդաբանությամբ օտար լեզուներ և մասնագիտություններ։ Անգամ մոտ ապագայում պատրաստվում են աուդիոգրքեր թողարկել, հեքիաթներ երեխաների համար և այլն։

    Անգամ արդեն Youtube-ում հասանելի է «Նարե» հեքիաթի աուդիոգիրքը։

    «Speech Box»-ը կազմակերպում է օնլայն գրեթե բոլոր պահանջված մասնագիտական օտար լեզուների դասընթացներ, հաշվապահության, գրաֆիկ դիզայնի, վեբ դիզայնի, ինտերիեր դիզայնի և այլ մասնագիտությունների ուսուցում։ Սովորողների մեծ մասը իրենց գոհունակությունն են արտահայտում մատնանշելով համալիր պրոֆեսիոնալ թիմի բարեխիղճ աշխատանքը և իսկապես, այս թիմի անդամ դառնալու համար պետք է անցնել հարցազրույցի մի քանի փուլ և մաստեր կլաս, որպեսզի կարողանան դասավանդել։ Ի դեպ առկա դասընթացներ և մաստեր կլասները ևս նախատեսվում են նորից մոտ ապագայում։

    «Speech Box»-ի թիմը մշտապես կազմակերպում և աջակցում է տարբեր սոցիալական, բարեգործական նախագծերին։

    Ի դեպ «Speech Box»-ը մարտի 2-ին կդառնա 5 տարեկան և ինչպես տեղեկացանք տնօրենից նշելու են միմիայն իրենց թիմով։

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.