Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր, շարժում ու երգեր ասում.
- Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում. նստում էր, նստում, պոչիկն էր շարժում ու երգեր ասում.
- Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.
- Չկա, չէ, չէ…
![Կաչաղակը - Աթաբեկ Խնկոյան](https://hoonch.am/images/grakanutyun/mankakan-grakanutyun.jpg)
Կաչաղակը - Աթաբեկ Խնկոյան
- Literature
- 05.05.2023
Did you like it ?, share!
Add comment