• 29 june, 2024
     Կապիկն ու հայելին - Աթաբեկ Խնկոյան

    Կապիկն ու հայելին - Աթաբեկ Խնկոյան

    Իրեն տեսնելով
    Հայելու միջին,
    Կապիկը ոտով
    Մի բոթեց արջին.

     

    - Քեռի՛, սրան տես,
    Սա ո՞վ է, գիտե՞ս.
    Հրեշ, ցուցանք,
    Պատիժ, փորձանք:
    Ինձ տեղնուտեղ կսպանեի,
    Թե քիչ սրան նմանեի:
    Բայց թե ես էլ ինչո՞ւ հետ եմ,
    Էդպես ցուցանք քչի՞ն գիտեմ,
    Թվե՞մ զատ - զատ,
    Մերոնց մեջ շա՜տ:
    - Քան թե թվես
    Ձերոնց զատ - զատ,
    Լավ չէ՞ նայես,
    Խելոք, վրադ, -
    Էն գարշելուն
    Արջը ասավ,
    Բայց թե խոսքը
    Տեղ չհասավ:

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.