• 28 september, 2024
     «Թվային բիզնես մտածողություն», Workshop հատուկ կանանց համար Նարի Հակոբյանի կողմից

    «Թվային բիզնես մտածողություն», Workshop հատուկ կանանց համար Նարի Հակոբյանի կողմից

    Ինչպես սիրածդ զբաղմունքը, գիտելիքը կամ փորձը վերածել պասիվ եկամտի, եթե անգամ չունես թվային բիզնեսի փորձ կամ հետևորդների բանակ Workshop-ը ուղղակի ֆանտաստիկ հնարավորություն է այն մայրիկների համար, ովքեր ցանկանում են իմանալ` ինչպես անել, որ կարողանան իրենց տարիների գիտելիքը, փորձը կամ հմտությունը դարձնեն հենց այն պասիվ եկամտի աղբյուրը, որն այդքան ցանկանում են ձեռք բերել տանից: 

    Շատ բան պետք չէ, ընդամենը 5 օր` օրական 1-2 ժամ ժամանակ` բացահայտելու համար թվային ձեռնարկատեր դառնալու փորձված և աշխատող տարբերակը, որն Իսպանիայում ունեցել է 500-ից ավելի մասնակիցներ:

    Workshop-ը քեզ կօգնի`

    • Ձերբազատվել բիզնեսի մասին տարածված համոզմունքներից և զարգացնել  աճի մտածողություն` առանց դառնալու ինքդ քո քննադատը
    • Նայել քո գիտելիքին որպես ակտիվ ներուժ` դարձնելով այն հենց այն պահանջարկը, որին սպասում էին
    • Բացահայտել այն 6 անդիմադրելի քայլերը, որոնց միջոցով կդադարես վաճառել ինֆորմացիա, փոխարենը` կստեղծես տրանսֆորմացիա
    • Սովորել կատարյալ օֆֆերի 11 բաղադրիչները` ըստ մեր փորձված ռազմավարության
    • Պլանավորել  քո հեղինակային միկրո-մակրո պրոդուկտի մեկնարկը` հաշված օրերի ընթացքում: 

     

    Սա Նարի Հակոբյանի տարիների փորձի և ջանքերի արդյունքն է, որը պարբերաբար տեղի է ունենում Հայաստանում տարաբնույթ ֆորմատներով: Իսկ այս անգամ ուղղակի` սիմվոլիկ արժեքով` ընդամենը 25.000 դրամ, որպեսզի հենց դու անմասն չմնաս Ֆորբսի կողմից գնահատված և 1 տարուց 325 միլիարդ դոլարի շեմը հատող շուկայից` առցանց ուսուցման ոլորտից: Տեղերը սահմանափակ են: 

    Workshop-ին կարող եք միանալ 25000 դրամ փոխանցելով հետևյալ քարտի թվերին` 4375 1110 1717 1749 (Նարինե Հակոբյան)

     

    Տեղերը սահմանափակ են: 

    Workshop-ին կարող եք միանալ երկու տրաբերակով.

    Մի փոքր Նարի Հակոբյանի մասին

    Նարի Հակոբյան Իսպանաբնակ թվային ձեռնարկատեր է, գիտելիքի պրոդյուսեր, թվային բիզնես քոուչ և մենթոր, ով օգնում է կանանց` գիտելիքը դարձնել գումար հենց այն մեթոդով, որը գործում է միջազգային շուկայում: 

    • Business Transformers Group ընկերության համահիմնադիր
    • Միջազգայնորեն հավաստագրված քոուչ և Chief Happiness Officer
    • Իսպանիայի Digital Experts Academy-ի համահիմնադիր և թրեյներ 
    • Google ընկերության նախկին աշխատակից` Google Ads խորհրդատու 
    • Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) անկախ թրեյնինգավար ՓՄՁ-ների համար:
    • Digital Nomad Spain Ընկերության համահիմնադիր և փորձագետ

     

    Օր 1 ԹՎԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ    

    Մի պահ կհայտնվես թվային ձեռնարկատիրոջ ուղեղում և կպատկերացնես` ինչպես է գործում աճի մտածողությունը` ՍՄՄ-ից դուրս, որից հետո կփոխարինես քեզ սահմանափակող համոզմունքները` թև տվող մտքերով, որոնց շնորհիվ կգծես քո նոր կյանքի առաջին էջը` սահմանելով իրատեսական նպատակներ:                                               

    Օր 2  ՕՆԼԱՅՆ ԲԻԶՆԵՍԻ ԳԱՂԱՓԱՐ

    Կսովորես գիտելիքդ գնահատել այնպես, որ այն դառնա հենց այն պահանջարկը, որին սպասում էին և պատրաստ են վճարել այն արժեքը, որը կսահմանես: Կստեղծես օնլայն բիզնեսի այնպիսի գաղափար, որը քեզ կդարձնի այն ‘’Ջին-ը’’, ում շնորհիվ մարդիկ կկարողանան լուծել իրենց խնդիրները:

    Օր 3 ԱՆԴԻՄԱԴՐԵԼԻ ԱՌԱՋԱՐԿ

    Կբացահայտես այն 6 քայլերը, որոնց միջոցով կիմանաս` ինչու դադարել վաճառել ինֆորմացիա կամ դասընթաց, փոխարենը` ստեղծել տրանսֆորմացիա, որը կառաջարկի կոնկրետ խնդիրների լուծումներ, ոչ թե թվեր: Կսովորես գնորդների դասակարգման 5 նոր եղանակ` առանց ընտրելու լսարանների կամ նիշաների միջև: Կհասկանաս` ինչպես սահմանել հենց այն գինը, որին արժանի ես:

    Օր 4 ՎԱՃԱՌՔԻ ԷՋԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

    Կսովորես կատարյալ առաջարկի` օֆֆերի 11 կարևոր էլեմենտները` ըստ մեր փորձված ռազմավարության, կսկսես դիվերսիֆիկացնել քո պրոդուկտները` ըստ core, bump, upsell մոդելների, կբացահայտես օֆֆերի հաջողության 4 անբաժանելի կետերը, որից հետո կկարողանաս պլանավորել քո կատարյալ օֆֆերի հետագա քայլերը:

    Օր 5  ԹՎԱՅԻՆ ՄԻԿՐՈ-ՊՐՈԴՈՒԿՏԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

    Կսովորես` ինչպես պլանավորել քո հեղինակային միկրո կամ մակրո պրոդուկտի մեկնարկը` հաշված օրերի ընթացքում, ինչում քեզ կօգնի մեր կողմից մշակված մեթոդաբանությունը արհեստական բանականության հետ աշխատելիս` Chat GPT:

     

    Սիրելի կանայք, շարունակեք կրթվել, ինքնակրթվել, զարգանալ, ու Ձեր շրջապատը դարձնել էլ ավելի ԼԱՎ, ԼՈւՍԱՎՈՐ ․․․ 
    Իսկ մեր Սփյուռքի փորձը և ձեռքբերումները պարզապես նվեր են, որոնք պետք է բաց չթողնել )))

    Չտեսնված Հանրապետություն, ՀԲԸՄ

    Invisible Republic - AGBU

    Previous

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.