• 03 july, 2024
     Հրաշքով փրկված նորածինը

    Հրաշքով փրկված նորածինը

    «Կինը նարկոզից հետո գիտակցության չէր գալիս:

    Ծննդաբերությունը ծանր էր անցել:

    Երեխան ծնվել էր թեև խոշոր, սակայն կապտած և անշունչ, առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի:

    Բժիշկների բոլոր ջանքերը՝ կյանք վերադարձնել երեխային, չօգնեցին և, կորցնելով հույսերը, երեխային դրեցին դույլի մեջ՝ դուրս տանելու, իսկ իրենք սկսեցին զբաղվել մոր հետ՝ գոնե նրա կյանքը փրկելու հույսով:

    Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային, որպես մեռելածին, դուրս տարավ:
    Ճանապարհին թույլ ճիչ լսեց, ուշադրությունը լարեց և համոզվեց, որ ձայնը դույլից է լսվում:

    Երբ թեքվեց դեպի երեխան՝ նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով:

    Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել նաև մոր կյանքը:

    Այդպես բարեհաջող ավարտվեց երեխայի ծնունդը, որը թվում էր՝ ողբերգական վախճան էր ունենալու:

    1932 Թ . ԱՊՐԻԼԻ 17 -Ն ԷՐ:

    ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾ ՆՈՐԱԾԻՆԸ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ ԷՐ»:

    Ռիմա Դեմիրճյան «Հիշատակ»

    Կարեն և Ռիմա Դեմիրճյան

    Միակ մարդը, ով երբեք չի սխալվում, նա է, ով ոչինչ չի անում:

    The only person who never makes a mistake is someone who does nothing

    Previous

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.