• 03 july, 2024
     Ձմեռ պապի - Աթաբեկ Խնկոյան

    Ձմեռ պապի - Աթաբեկ Խնկոյան

    Արի՜, արի՜,
    Ձմեռ պապի,
    Սպիտակ հագի,
    Սպիտակ կապի։

     

    Դաշտ ու անտառ,
    Գետ ու գետակ,
    Այս ամենը
    Առ թևիդ տակ։

     

    Սարում, ձորում
    Սուլի՛ր, երգի՛ր,
    Հեքիաթ ասա
    Հետաքրքիր։

     

    Գցիր կամուրջ,
    Փռիր կարպետ,
    Ա՛յ անուրագ,
    Անձեռ վարպետ։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.