• 15 march, 2025
     Աղվեսն ու խաղողը - Աթաբեկ Խնկոյան

    Աղվեսն ու խաղողը - Աթաբեկ Խնկոյան

    (Կռիլովից)

     

    Հին առակ է.
    Աղվեսի դունչը խաղողին
    Չհասավ, ասավ՝ խակ է:
    Սոված աղվես
    Մտնի պարտեզ...
    Տեսնի խաղող,
    Օ՜խ... արևկող
    Հակինթ ճիթեր
    Վերից կախ - կախ,
    Ա՜յ թե կուտեր,
    Աչքն էր տեսնում,
    Դունչ չէր հասնում:
    Էստեղ պուպուզ,
    Էնտեղ կուկուզ,
    Էս վազի տակ, էն վազի մոտ,
    Վերջն աչքե տես, բերնե կարոտ,
    Խիստ սրտնեղած
    Ելավ գնաց
    Պարտեզից դուրս՝
    Հետն ասելով.
    - Մի խոսքով,
    Լավ է տեսքով,
    Բայց խակ է, կանաչ է,
    Ուտելու բան չէ
    Բերանդ տաս՝
    Ատամհարիք
    Կստանաս։

     

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.