• 05 февраль, 2025
     Սպիտակ լոբիով, մակարոնով աղցան

    Սպիտակ լոբիով, մակարոնով աղցան

    Բաղադրիչներ

    1. Մակարոն - 450 գրամ
    2. Պահածոյացված սպիտակ լոբի - 450 գրամ
    3. Ձիթապտղի ձեթ - ½ բաժակ
    4. Սխտոր - 1 պճեղ
    5. Քացախ - ¼ բաժակ
    6. Ընկույզ - ½ բաժակ
    7. Պոմիդոր - 4 հատ
    8.  Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Մակարոնը եփում ենք և սառեցնում հոսող սառը ջրի տակ: Այս դեպքում մակարոնները չեն կպչում իրար:

    Բլենդերում խառնում ենք իրար ձիթապտղի ձեթը, քացախը, մանրացված սխտորը և ընկույզը: Խառնում ենք այնքան, որպիսի ստացվի միասեռ զանգված:

    Մանրացնում ենք պոմիդորը, հեռացնում ենք սերմերը:

    Մեծ ամանի մեջ խառնում ենք իրար սպիտակ պահածոյացված լոբին, պոմիդորը, ձեթը, աղ, պղպղեղ ըստ ճաշակի: Ավելացնում ենք սառը մակարոնը, նորից լավ խառնում ենք:

    Թողնում ենք 30 րոպե, և կարող ենք մատուցել:

    Комментировать

    Интересно также

    Будьте информированным

    Ваше мнение очень важно для нас, и мы ответим на заданные вами вопросы, предложения или замечания.