• 19 апрель, 2025
     Բլինչիկի խմոր կաթով և գազավորված հանքային ջրով

    Բլինչիկի խմոր կաթով և գազավորված հանքային ջրով

    Բաղադրիչներ 

    1. Կաթ - 1 բաժակ
    2. Գազավորված հանքային ջուր - 1 բաժակ
    3. Ալյուր - 1-2 բաժակ
    4. Հավկիթ - 1 հատ
    5. Շաքարավազ - 1 ճաշի գդալ (ըստ ճաշակի)
    6. Վանիլին - 1 թեյի գդալ
    7. Ձեթ - 2 ճաշի գդալ
    8. Աղ ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Խորը ամանի մեջ լավ հարում ենք հավկիթը, շաքարավազը, վանիլինը մինչև ստացվի փրփրանման զանգված։

    Պարբերաբար հարելով, փոքր բաժիններով ավելացնում ենք կաթը, աղը, ապա ալյուրը։

    Երբ բոլոր բաղադրիչները կուծվել են, խառնելով ավելացնում ենք ձեթը, ապա հանքային ջուրը։

    Խմորը ծածկում ենք պոլիեթիլենային թաղանթով, թողնում ենք հանգստանա 20-30 րոպե։

    Թավայի հատակին քիչ ձեթ ենք քսում, դնում ենք կրակին։ Երբ թավան տաքանում է, շերեփով լցնում ենք խմորը, հավասարաչափ տարածում ենք, տապակում ենք 2 կողմից։

    Բարի ախորժակ

     

    Комментировать

    Интересно также

    Будьте информированным

    Ваше мнение очень важно для нас, и мы ответим на заданные вами вопросы, предложения или замечания.