• 05 февраль, 2025
     Աղցան "Վինեգրետ"

    Աղցան "Վինեգրետ"

    Բաղադրիչներ 

    1. Կարտոֆիլ - 3-4 հատ
    2. Բազուկ - 2 հատ
    3. Գազար - 2 հատ
    4. Մարինացված վարունգ - 3-4 հատ
    5. Բուսայուղ - 2-3 ճաշկի գդալ
    6. Քացախ - 1 ճաշի գդալ
    7. Աղ, սև պղպեղ
    8. Կանաչի՝ համեմ, կանաչ սոխ, սամիթ ըստ ճաշակի

     

    Պատրաստման եղանակը

    Կարտոֆիլը, գազարը, բազուկը լավ լվանում ենք, ապա եփում ենք առանց կեղևները մաքրելու: Եփելուց հետո թողնում ենք բանջարեղենը սառչի, ապա մաքրում ենք կեղևները, և կտրատում ենք քառակուսիներով: Քառակուսիներով կտրատում ենք նաև մարինացված վարունգը: Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար, համեմում ենք, վերջում ավելացնում ենք մանրացված կանաչին, նորից լավ խառնում ենք, վերջում ավելացնում ենք քացախը և բուսայուղը: Վինեգրետը պատրաստ է: Բարի ախորժակ

    Комментировать

    Интересно также

    Будьте информированным

    Ваше мнение очень важно для нас, и мы ответим на заданные вами вопросы, предложения или замечания.