Քամին վազեց
Արագ, արագ,
Կանգնեց, կանչեց.
- Մարա՜գ, մարա՜գ,
Հո՜ գիտե՞ս ինչ
Ուժի տեր եմ,
Դուռդ լայն բաց,
Դարման բերեմ:
Մարագը թե՝
- Գնա բանիդ,
Ես կարոտ չեմ
Քո դարմանիդ,
Քո դարմանը
Թող քեզ լինեի,
Իմ դարմանը
Դու մի տանի:
![Քամին ու մարագը - Աթաբեկ Խնկոյան](https://hoonch.am/images/grakanutyun/mankakan-grakanutyun.jpg)
Քամին ու մարագը - Աթաբեկ Խնկոյան
- Литература
- 03.05.2023
Понравилось? Поделитесь!
Комментировать