• 05 февраль, 2025
     Մոծակի մահը - Աթաբեկ Խնկոյան

    Մոծակի մահը - Աթաբեկ Խնկոյան

    Ամպից խփեց հուր - կայծակ,
    Կաղնուց ընկավ մի մոծակ:
    Մոծակն ընկավ կաղնու մոտ՝
    Թև ու թիկունք արյունոտ:

     

    Ճանճերն եկան պըզզալով,
    Տըզտըզալով, բըզզալով.
    Եղբոր վրա շատ լացին,
    Աղի արցունք մաղեցին.

     

    Ազիզ ախպեր, քաջ մոծակ,
    Էլ չես թռչի թևարձակ.
    Ա՜խ, խավարի մեր լույսը,
    Կոտրվել է քո ուսը,
    Դու տանջվում ես չարաչար,
    Ափսո՜ս, չունենք ոչ մի ճար:

     

    Մոծակն իրեն հավաքեց,
    Նվաղ ձայնով կտակեց.
    - Իմ քուրիկներ աննման,
    Փորեք դուք ինձ գերեզման,
    Թաղեք կանաչ պուրակում,
    Որտեղ դուք եք նվագում:
    Ամեն ամեն իրիկուն,
    Երբ դուք գնաք դեպի տուն,
    Իմ հորքուրներ, մորքուրներ,
    Ըզբոսասեր քույրիկներ,
    Անցե՜ք, դարձե՜ք իմ մոտով,
    Ինձ հիշեցե՜ք կարոտով:
    Ճանճերը շատ լաց եղան.
    - Մեռավ, - ասին, - քաջ տղան.
    Ոչ թե չնչին մի ձագ էր,
    Այլ մի կտրիճ մոծակ էր:

     

    Ալագյազի Մանիներ - Ավետիք Իսահակյան

    Песни Алагяза- Аветик Исаакян

    Предыдущий

    Աբու-Լալա Մահարի - Ավետիք Իսահակյան

    Абул Ала Маари - Аветик Исаакян

    Следующий

    Комментировать

    Будьте информированным

    Ваше мнение очень важно для нас, и мы ответим на заданные вами вопросы, предложения или замечания.