• 14 март, 2025
     Գորտերի խաղը - Աթաբեկ Խնկոյան

    Գորտերի խաղը - Աթաբեկ Խնկոյան

    Լուսնյակ գիշեր...
    Լիճը խաղաղ...
    Ուռած թշեր
    Գորտերի խաղ:
    Գորտի բանակ,
    Գորտի նվագ...
    Սրախոսում...
    Զրախոսում…
    Քեռու մասին
    Էս են ասում.
    - Քեռին մեռել ա՜
    Քեռին մեռել ա՜...
    - Ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ,
    - Մե - կե - կել օ՜ր, մե - կե - կել օ՜ր։
    Ղո՜րդ, ղո՜րդ, ղո՜րդ, ղո՜րդ:
    Ուռել ա, մեռել ա, լռել ա,
    Կը - կը - կա, մը - կը - կա, մեռել ա,
    Կանչեք տատը գլխին լա...

    Գորտ տատիկը բարկացավ,
    Չուստերն հագավ, վեր կացավ
    Ճմբան ծերին թըփ, թըփ, թըփ,
    Գիժ թոռները չըփ, չըփ, չըփ,
    Տոտ ու տոտիկ չռեցին,
    Ջուրը չընկած՝ լռեցին:

    Ալագյազի Մանիներ - Ավետիք Իսահակյան

    Песни Алагяза- Аветик Исаакян

    Предыдущий

    Աբու-Լալա Մահարի - Ավետիք Իսահակյան

    Абул Ала Маари - Аветик Исаакян

    Следующий

    Комментировать

    Будьте информированным

    Ваше мнение очень важно для нас, и мы ответим на заданные вами вопросы, предложения или замечания.