• 05 февраль, 2025
     Թեյեր Արցախից, Արցախի ոգով՝ «Արցախի բույրը»

    Թեյեր Արցախից, Արցախի ոգով՝ «Արցախի բույրը»

    «Արցախի բույրը» թեյերի պատրաստմամբ արցախցի Իրինան սկսել է զբաղվել դեռևս 2018 թվականին՝ սկզբում սիրողական, իսկ որոշ ժամանակ անց տեսականին ու քանակը մեծացել ու տեղական շուկա է հանվել։ Պատվերներ են ունեցել Հայաստանից, Սփյուռքից և արտերկրից։

    «Արցախի բույրը» բուսական թեյերի բաղադրիչներն Արցախի լեռնային խոտաբույսերն են՝ իրենց օգտակար հատկություններով։ 

    «Արցախի բույրը» թեյեր

    Թեյերը առավել օգտակար են զարկերակային ճնշում, սիրտանոթային հիվանդություններ ունեցողների համար, ինչպես նաև հիշողության կորստի վերականգնման, մրսածության, թուլության, ջերմության դեպքերում։ 

    «Արցախի բույրը» ունի յուրահատուկ համ ու հոտ, որը յուրաքանչյուրին պարգևում է հաճելի զգացողություն։ 

    «Արցախի բույրը» թեյեր

    Ընտրեք «Արցախի բույրը» բուսական թեյերը և այն կդառնա Ձեր առօրյայի անբաժան մասը։

    Տիկին Իրինային հաջողվել է բռնի տեղահանման ժամանակ թեյերի մի փոքր մասը Արցախից տեղափոխել Երևան։

    Նա այժմ՝ Երևանում, իր ընտանիքով բնակվում է վարձով։ Թեյերը վաճառքի է հանվում։ Եկեք միասին օգնենք տիկին Իրինային Արցախյան թեյերը իրացնելու գործում։

    Յուրաքանչյուր փաթեթի արժեքը կազմում է 2.000 դրամ։

    Ցանկացողները կարող են զանգահարել 091826499 հեռախոսահամարին։ 

    «Հայոց բանակ» - Դավիթ Հակոբյան

    Давид Акопян

    Предыдущий

    Комментировать

    Будьте информированным

    Ваше мнение очень важно для нас, и мы ответим на заданные вами вопросы, предложения или замечания.