• 14 март, 2025
     Նազենի Հովհաննիսյանը շնորհավորանքը Ավետ Բարսեղյանի տարեդարձի կապակցությամբ

    Նազենի Հովհաննիսյանը շնորհավորանքը Ավետ Բարսեղյանի տարեդարձի կապակցությամբ

    Մենք հող ու ջուր ենք. այդքան տարբեր ու այդքան նույնը, իրար հետ, իրար համար: Ավետի սիրտը վարած հողի պես է. բարու և սիրո սերմեր ցանես ու ջրես, միշտ սիրո ծառեր կաճեն, դրախտային պտուղներ ու Հաց, իր գրի պես կյանք տվող հաց: Թե ժամանակին չջրես՝ տատասկոտ ու չոր կդառնա, ճաք կտա, կտխրի....
    Ավետ ջան, իմ բարեԲեր ու բանասեր, Բանաստեղծիդ անսպառ սիրտդ միշտ տեղ ունի սիրո ու ներումի, ու էդպես էլ տեղ չունեցավ չարի ու նվազկոտի համար, բամբասչու ու տկարի համար:

    Լայն ես, սահմաններից անդին ու հավերժ Բարի բերք տվող՝ Ստեղծող:

    Ծնունդդ շնորհավոր իմ Տղա, քեզ պես որդի ունեցողն Օրհնյալ է: Քեզ պես Ընկեր ունեցողը՝ օրհնված ու բախտավոր: Քեզ պես ՀԱՅրենակից ունենալը՝ անհրաժեշտություն:

    Հ.Գ. Քեզ շնորհավորելիս էդպես էլ չսովորեցի կարճ գրել, դու «կարճ» - ի մեջ տեղավորվողը չես ախր, քո պարագիծը վերջ չունի......

    Անսահմանների մեջ ծնված ջան ))) Շնորհավո՜ր....

    Ոսկեվազի Գինու Գործարան

    Воскевазский Винный Завод

    Предыдущий

    Забел, царица Киликийской Армении из рода Рубенидов

    Забел, царица Киликийской Армении из рода Рубенидов

    Следующий

    Комментировать

    Будьте информированным

    Ваше мнение очень важно для нас, и мы ответим на заданные вами вопросы, предложения или замечания.