• 05 февраль, 2025
     Միհրանն ու Արփին շուտով ծնողներ կդառնան

    Միհրանն ու Արփին շուտով ծնողներ կդառնան

    Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանն շուտով ծնողներ կդառնան:

    Զույգը սոցցանցերում նոր եւ հուզիչ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է ապագա մայրիկի կլորացած փորիկը։ Լուսանկարները մեկնաբանել են՝ "Օրհնված"։

    Նշենք, որ զույգը ամուսանցել է 2019 թվականի դեկտեմբերին։ 

    Միհրանն ու Արփին մինչև այժմ չէին խոսում երեխայի մասին, սակայն այսօր, սոցցանցերում լուսանկարներ տեղադրելուց բացի, «Արմենիա TV»-ի եթերում համերգային երեկոյի ժամանակ նրանք հայտնեցին նաև երեխայի սեռը․ նրանք տղա են ունենալու։ 
    Միհրանը նաև խոստացավ, որ իրենց փոքրիկի օրորոցայինն ինքն է երգելու։ «Հոր օրորը» երգի հեղինակներն են Մարտին Միրզոյանն ու Ավետ Բարսեղյանը։

    «Խոստանում եմ, որ մեր փոքրիկի օրորոցայինը ես եմ երգելու, քանի որ մեր շատ լավ ընկերներ Ավետ Բարսեղյանն ու Մարտին Միրզոյանը մի գեղեցիկ օրորոցային երգ են գրել նրա համար: Հուսով եմ, որ շատ ու շատ փոքրիկների սիրելի օրորոցային երգը կդառնա այս երգը․․․ »,-նշել է երգիչը, սեր խոստովանել Արփիին եւ հավելել, որ երգը կոչվում է «Հոր օրորը»:

    Երգի ժամանակ Արփին չի կարողանում թաքցնել հույզերը, և այն ավելի է գեղեցկացնում սիրով լցված արցունքներով ․․․

    Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում ենք առողջություն և հավերժական սեր․․․

    Անհայտության 29 տարի Արծիվ 13

    russki

    Следующий

    Комментировать

    Будьте информированным

    Ваше мнение очень важно для нас, и мы ответим на заданные вами вопросы, предложения или замечания.