• 05 февраль, 2025
     Հայաստանի պատվիրակ Լեոյի «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակը

    Հայաստանի պատվիրակ Լեոյի «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակը

    «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրով:

    «Cosmic Friend» երգում մեր պատվիրակը` Լեոն, պատմում է իր և այլմոլորակային ընկերոջ ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով, որը հասկանում են թե՛ մեր մոլորակում, թե՛ ողջ տիեզերքում:

    «Շատ ուրախ եմ երգի պրեմիերայի կապակցությամբ։ Այն իմ այլմոլորակային ընկերոջ մասին է: Տեսահոլովակի նկարահանումներն ուրախ են անցել. կարծես դա իմ երազանքների նկարահանումը լիներ: Սա իմ առաջին տեսահոլովակն է, և արդյունքն ինձ շատ է դուր գալիս: Անհամբեր սպասում եմ ձեր արձագանքներին», - ասել է Լեոն։ 

    «Cosmic Friend» երգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, հագուստների հեղինակը` Արմեն Գալյանը: 

    «Լեոյին ճանաչում եմ ծնված օրվանից և առիթ եմ ունեցել նրա հետ աշխատելու տարբեր նախագծերում: Հատկանշական է, որ Լեոյի առաջին բեմելը եղել է Dolby թատրոնում, երբ նա դեռ 3 տարեկան էր, և այդ համերգի ռեժիսորը, հետևաբար նաև Լեոյի կյանքում առաջին ռեժիսորը ես եմ եղել: Լեոն խարիզմատիկ արտիստ է, որի հետ շատ զգույշ եմ աշխատում, որպեսզի չկորցնենք նրա բնատուր խարիզման, և հանդիսատեսին ճանաչելի լինի Լեոյի իրական տեսակը: Երգի թեմատիկային համապատասխան՝ տեսահոլովակը հագեցած է բազմերանգ տեսարաններով, պարային և դինամիկ շեշտադրումներով։ Օգտագործել ենք ֆուտուրիստական դեկոր, որը մեզ մտովի կտանի տիեզերք: Մի խոսքով, տեսահոլովակում Լեոն երգում է միջմոլորակային տարածության մեջ։ Երգն ու տեսահոլովակն ունեն հաղթական էներգիա, որն ուղղել ենք տիեզերք, որպեսզի այն Լեոյի՝ յուրահատուկ բեմադրությամբ ուղեկցվող ելույթի ժամանակ հետ վերադառնա Մադրիդի բեմ»,- նշել է տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը։ 

     

    «Հայոց բանակ» - Դավիթ Հակոբյան

    Давид Акопян

    Предыдущий

    Комментировать

    Будьте информированным

    Ваше мнение очень важно для нас, и мы ответим на заданные вами вопросы, предложения или замечания.