• 01 july, 2024
     «Շալախո», «Էջմիածին» պարարվեստի կենտրոն

    «Շալախո», «Էջմիածին» պարարվեստի կենտրոն

    «Էջմիածին» պարարվեստի կենտրոն
    «Էջմիածին» պարարվեստի կենտրոնը հիմնադրվել է 1995թ-ին։ Հիմնադիրներն են Լալա Բարաքեզյանը և Անահիտ Սարգսյանը։
    Այսօր պարախումբը ղեկավարում է Անահիտ Սարգսյանը։
    Պարախումբը 1998թ հյուրախաղերով եղել է Պարսկաստանում։ 2005թ-ին Ֆրանսիայում։ Հյուրախաղերով բազմիցս մեկնել են Վրաստան և մասնակցել միջազգային փառատոնների և գրավել Գրան-պրի և Առաջին պատվավոր տեղեր։
    Հանդիսանում է Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի Պարարվեստի Գործիչների Միության անդամ։

     

    Գեղարվեստական ղեկավար՝ Անահիտ Սարգսյան
    Պարուսույց՝ Հայկ Խլղաթյան

     

    Պարի նկարագորություն
    «Շալախո» տղամարդու հայկական պար է, հատկապես տարածում է գտել որպես խնջույքների ու երեկույթների պար։
    Պարաքայլերը կազմված են բարդ ու կտրուկ շարժումներից, որի համար պահանջվում է արագաշարժություն ու ճարպկություն։ Պարաձևն ունի ծնկածալ նստումներ (չաթմա), պտույտներ ու բարձր թռիչքներ։ Քայլերը կատարում են բացառապես ոտքերի մատներին, ձեռքերի ու իրանի կտրուկ դարձումներով։ Ոճով ավելի մոտ է վրացական ժողովրդական պարերին։ Հիմնական պարաքայլը ոտ փոխելն է։
    Պարը կատարում են՝
    1 Կոստյա Աբրահամյան
    2 Արամ Ավետիսյան
    3 Տիգրան Մկրտչյան
    4 Ավետիս Պապիկյան
    5 Մարտին Հարությունյան
    6 Հովսեփ Հաճեան
    Մենապարուհի
    7 Անի Կալոյան

     

    Կոնտակտներ

    ՀՀ, Արմավիրի մարզ

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.