• 01 july, 2024
     Սոճու կոնից մուրաբա

    Սոճու կոնից մուրաբա

    Սոճու կոնի մուրաբան հիմնականում օգտագործում են շնչառական օրգանների բուժման նպատակով, այն պետք է օգտագործել փոքր քանակներով ճնշման տատանումներից խուսափեկու համար:

    Բաղադրիչներ

    1. Սոճու կոներ - 400 գրամ
    2. Շաքարավազ - 400 գրամ
    3. Ջուր - 400 գրամ

    Պատրաստման եղանակը

    Սոճու փոքրիկ, կանաչ կոները լավ լվանում ենք, հեռացնում ենք ավելորդ փայտի կտորները: Կոների վրա լցնում ենք սառը ջուր այնպես, որպիսի կոները ամբողջությամբ ծածկվեն: Թողնում ենք 2-3 ժամ: Որից հետո թափում ենք ջուրը: Խորը էմալապատ կաթսայի մեջ լցնում ենք ջուր և շաքարավազ, եռացնում ենք, չենք մոռանում անընդհատ խառնել, որպիսի շաքարը չայրվի: Երբ շաքարավազը ամբողջությամբ լուծվում է, ավելացնում ենք կոները: Եռացնում ենք 10 րոպե թույլ կրակի վրա: Ապա անջատում ենք կրակը, փակում ենք կաթսան և թողնում ենք հանսգտանա 12 ժամ, կամ մեկ օր: Սառելուց հետո կաթսան նորից ենք դնում թույլ կրակին, եռացնում ենք 10 րոպե, նորից ենք թողնում 12 ժամ կամ մեկ օր հանգստանա: Եռացնում ենք 3-րդ անգամ: Սոճու կոնի մուրաբան պատրաստ է: Կոները ստացվում ենք շատ համեղ, և կարևորը շատ օգտակար: Դրանք տեղափոխում ենք ապակե բանկաների մեջ և ամուր փակում ենք: Կարող ենք հեռացնել կոները և օգտագործել միայն հեղուկը: Մուրաբաները պետք է պահել արևի ճառագայթներից հեռու, մութ, զով տարածքում: Բարի ախորժակ

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.