• 01 july, 2024
     Երկու հնձվոր

    Երկու հնձվոր

    Մի ամռան օր հայրը և իր տասներկու տարեկան տղան գնում են արտը՝ հնձի։ Մի քիչ որ հնձում են, հայրն ասում է.
    - Որդի՛, քաղցած ենք, նստենք հաց ուտենք։
    Նստում են հացի, հայրը՝ տղայից, տղան՝ հորից շատակեր են լինում։
    Տղան տեսնում է՝ հայրը մեծ-մեծ պատառներով է ուտում, ինքն էլ մեծ-մեծ պատառներ է անում։ 
    Վերջապես, երբ ուտում կշտանոմ են, տղան ասում է.
    - Հայրի՛կ, տեսա՞ր ինչ լավ կերանք, էսքան հաց ուտել կինի՞։
    Հայրն էլ ասում է.
    - Դե՛, ես մի առյուծ, դու էլ՝ առյուծի ձագ, իհարկե, պետք է ուտենք։
    Սկսում են հունձ անել։ Դեռ մի քիչ չհնձած՝ թուլանում են, ալարում։ Տղան ասում է.
    - Հայրի՛կ, հոգնել եմ, արի հանգստանանք։
    Նստում են, որ հանգստանան, նայում են տեսնում՝ արտից մի փոքր կտոր է հնձած։
    - Հայրի՛կ,- ասում է որդին,- ինչո՞ւ էդքան քիչ ենք հնձել։
    - Հայրիկը քեզ մատաղ, դե, ես մի հալիվոր, դու էլ՝ մի քորփա երեխա, ո՞նց շատ հնձենք։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.