• 03 july, 2024
     Ռուլետ ջեմով

    Ռուլետ ջեմով

    Բաղադրիչներ

    1. Հավկիթ - 3 հատ
    2. Շաքարավազ - 1 բաժակ
    3. Սոդա - 0,5 թեյի գդալ
    4. Թթվասեր - 3 ճաշի գդալ
    5. Ալյուր - 1 բաժակ
    6. Ջեմ - ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Հավկիթները, շաքարավազը լավ հարում ենք: Թթվասերի մեջ լցնում ենք սոդան, խառնում ենք և ավելացնում ենք հավկիթի և շաքարավազի վրա: Ավելացնում ենք ալյուրը: Ստացվում է թույլ խմոր: Ջեռոցի թավայի վրա դնում ենք սննդային պերգամենտ, վրան մի փոքր բուսայուղ ենք քսում: Խմորը բարակ շերտով լցնում ենք թավայի մեջ:

    Եփում ենք 180 աստիճան նախորոք տաքացված ջեռոցում 15-20 րոպե: Խմորը հանում ենք ջեռոցից, և տաք վիճակում վրան քսում ենք ջեմը, ապա փաթաթում ենք ռուլետի նման:

    Հովանալուց հետո կարող ենք զարդարել գլազուրով, շաքարի փոշիով, շոկոլադով, մրգերով...

    Բարի ախորժակ

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.