• 01 july, 2024
     Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ

    Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ

    Բաղադրություն

    • Թարմ գազար, միջին - 2 հատ
    • Թարմ դեղին կամ կանաչ խնձոր, միջին - 2 հատ 
    • Կիտրոն - 1 հատ
    • Իմբիր, ըստ ճաշակի
    • Չիայի սերմեր, ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Նախորոք պատրաստում ենք թեյ կիտրոնով և իմբիրով։ Իմբիրի քանակությունը՝ ըստ ճաշակի։

    Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ

    Բլենդերի մեջ հարում ենք կտրտած, մաքրած գազարը և խնձորը։ Որպիսի հեշտ հարենք, ավելացնում ենք թեյը առանց կիտրոնի և իմբիրի։ 

    Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ

    Կարող ենք ավելացնել նաև չիայի սերմեր, որը ֆրեշը կդարձնի էլ ավելիլ առողջարար։ 

    Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ

    Ֆրեշը կարող եք պահել սառնարանում, ապակյա, փակ տարայում մինչև 3 օր և վայելել առավոտյան, նախաճաշի հետ կամ որպես նախաճաշ, ինչպես նաև սպորտային պարապունքներից հետո․․․

    Ամենակարևորը՝ երբ ցանկանաք )))

    Բարի ախորժակ․․․

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.