• 03 july, 2024
     Չհնձած արտը - Աթաբեկ Խնկոյան

    Չհնձած արտը - Աթաբեկ Խնկոյան

    (Նեկրասովից)

     

    Աշուն է խորին,
    Հավքերը չկան,
    Ծառը մերկացավ,
    Տերևներն ընկան:
    Մերկ դաշտում միայն
    Մի արտ կա անքաղ,
    Կարծես անցնողից
    Խնդրում է մանգաղ:
    Հասկերը կարծես
    Ասում են իրար.
    - Մեզ աշնան քամին
    Արավ ցրտահար:
    Հերիք է նա մեզ
    Տա գետնեգետին,
    Մեր հատիկները
    Շաղ գան, փոշոտվին:
    Նույնն է մեզ համար
    Վաղը, թե այսօր,
    Քամու առաջին
    Դողում ենք անզոր:
    Մուկն է մեզ կտրում
    Գիշեր ու ցերեկ,
    Ո՞ւր է մեր տերը,
    Ձեն տվեք, բերեք:
    Ո՞ւմ համար վարեց,
    Ո՞ւմ համար ցանեց,
    ՉԷ՞ որ մեզ քամին
    Ցիրուցան արեց:
    Պատասխան տվեց
    Քամին այդ հարցին.
    - Ձեր տերն հիվանդ է,
    Գլուխը բարձին:

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.