• 29 june, 2024
     Բուլկի կաթով

    Բուլկի կաթով

    Բաղադրիչներ

    1. Ալյուր - 500 -600 գրամ
    2. Կաթ - 300մլ
    3. Շաքարավազ - 90 գրամ
    4. Աղ - 1 թեյի գդալ
    5. Հավկիթ - 1 հատ
    6. Կաթի փոշի - 25 գրամ
    7. Կարագ - 50 գրամ
    8. Ձիթայուղ - 2 ճաշի գդալ
    9. Թթխմոր - 10 գրամ
    10. Դեղնուց կամ 1 ճաշի գդալ կաթ

    Պատրաստման եղանակը

    Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, թթխմորը, աղը, շաքարավազը։

    Կաթը մի քիչ գոլացնում ենք, 35-40 աստիճան, լցնում ենք ալյուրի զանգվածի վրա։

    Արագ խառնում ենք, ավելացնում ենք կաթի փոշին, նորից լավ խառնում ենք, ստացվում է ոչ պինդ, ոչ թույլ խմոր։

    Կարող ենք հարել նաև հարիչի օգնությամբ, այդպես ստացվում է ավելի արագ և ավելի փափուկ խմոր։

    Ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի կարագը, լավ հունցում ենք խմորը։

    Խմորը տեղափոխում ենք ամանի մեջ, ծածկում ենք սննդային ցելոֆանով, թողնում ենք 1-2 ժամ, մինչև 2 անգամ բարձրանա։ Ժամանակը կախված է թթխմորի որակից։

    Ձևավորում ենք հավասար գնդիկներ, դասավորում ենք ձևամանի մեջ հաշվի առնելով, որ բուլկիները եփելու ընթացքում մեծանում են մոտ 2 անգամ։

    Խմորների վրա խոհանոցային վրձինով քսում ենք դեղնուց կամ կաթ։

    Եփում ենք 200 աստիճան տաքացված ջեռոցում 15 րոպե։

    Բարի ախորժակ։

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.