• 01 july, 2024
     Ամանորյա աղցան՝ Խոզուկ

    Ամանորյա աղցան՝ Խոզուկ

    Բաղադրիչներ

    1. Վիչինա - 200 գրամ
    2. Մարինացված եգիպտացորեն - 150 գրամ
    3. Թթու վարունգ - 150 գրամ
    4. Պանիր - 80 գրամ
    5. Կարտոֆիլ - 150 գրամ
    6. Գազար - 100 գրամ
    7. Թթվասեր - 150 գրամ
    8. Աղ, սև պղպեղ
    9. Զեյթուն, բժշկական երշիկ ձևավորման համար

    Պատրաստման  եղանակը

    Կարտոֆիլը, գազարը եփում ենք, մաքրում կեղևը, կտրտում ենք քառակուսիներով: Թթու վարունգը և վիչինան նույնպես կտրտում ենք քառակուսիներով: Բոլոր բաղադրիչները լցնում ենք խորը ամանի մեջ, ավելացնում ենք մարինացված եգիպտացորենը, որի ջուրը նախորոք հեռացնում ենք: Ավելացնում ենք աղ, սև պղպեղ, խառնում ենք, ապա ավելացնում ենք թթվասերը, նորից լավ խառնում ենք: Որիպիսի համերը լավ խառնվեն, թողնում ենք աղցանը 2 ժամ հանգստանա: Տեղափոխում ենք աղցանը մատուցվող ափսեի մեջ, ձևավորում ենք օվալի տեսքով: Մանր քերում ենք պանիրը, և դրանով ամբողջությամբ պատում ենք աղցանը: Բժշկական երշիկից կտրտում ենք 2 եռակյունի և ձևավորում ենք խոզուկի ականջները, կլոր հատվածով՝ մռութիկը, և ուղիղ երկար կտորով՝ պոչիկը: Օգտագործում ենք գազարի կտոր, կարծես լինի խոզուկի լեզուն, իսկ աչքերի համար օգտագործում ենք զեյթունի հատիկներ: Բարի ախորժակ և ուրախ նոր տարի...

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.