• 01 july, 2024
     Առողջարար չամիչ

    Առողջարար չամիչ

    Չամիչը հայտնի է մի շարք առողջարար հատկություններով: Եկեք դիտարկենք մի քանիսը.

    Թոքերի և շնչառական ուղիների բուժման համար

    Պատրաստենք չամիչով թուրմ. 100 գրամ չամիչի վրա լցնում ենք 1 բաժակ եռման ջուր և թրմում ենք 10 րոպե, քամում ենք, թողնում  ենք զովանա, ապա ավելացնում ենք մեկ ճաշի գդալ սոխի թարմ հյութ: Խմում ենք 1/2 բաժակ օրը 3 անգամ:  

    Ուժեղ հազի համար

    30 գրամ չամիչը թրմում ենք 45 րոպե եռացրած-հովացրած ջրում, ջրից հանում ենք և քնելուց առաջ մեկ ճաշի գդալով ուտում ենք, վրայից խմում ենք տաք կաթ:

    .

    Գլխացավերի, հոգնածության դեմ

    Ամեն օր ուտելով 30 գրամ պոպոկ, 20 գրամ չամիչ և 50 գրամ պանիր կարող ենք պայքարել գլխացավերի և հոգնածության դեմ: Լինենք առողջ...

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.