• 01 july, 2024
     Կռունկն ու սագը - Հայրապետ Հայրապետյան

    Կռունկն ու սագը - Հայրապետ Հայրապետյան

    Կապուտակ լճի
    ջրի երեսին
    Ճարպիկ ու արագ
    սագիկն է լողում.
    Սուրում ջրի տակ,
    դուրս գալիս կրկին,
    Ու ինքը իրեն
    բարձրաձայն գովում.
    - Օդում թռչում եմ,
    ցամաքում շրջում,
    Լճակի ջուրը
    պատռում նետի պես,
    Ինձ պես ուրիշը
    չկա աշխարհում,
    Ողջ թռչունների
    թագավորն եմ ես։
    - Իզուր ես գովում,
    քույրի՛կ, ինքդ քեզ,-
    - Կռունկը նրան
    ձայնեց վերևից,-
    Կարո՞ղ ես արդյոք
    լողալ ձկան պես,
    Եղնիկի նման
    վազել քարափից:
    Արծվի նման
    հպարտ, փառավոր,
    Կարո՞ղ ես պատռել
    ծալքերն ամպերի...
    Լավ է գիտենալ
    մի բան հիմնավոր,
    Քան թե շատ բաներ,
    բոլորն էլ թերի։

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.