• 03 july, 2024
     2023 թվականի իրական պատմության ունեցող լավագույն ֆիլմերը, որոնք պետք է դիտել

    2023 թվականի իրական պատմության ունեցող լավագույն ֆիլմերը, որոնք պետք է դիտել

    Երբեմն կյանքում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք նույնիսկ ամենահանճարեղ սցենարիստների մտքով չէին էլ անցնի։ Եվ, զարմանալի չէ, որ իրական իրադարձությունների հիման վրա ստեղծված ֆիլմերը գրավում են բոլորիս: Եվ եթե դուք հետաքրքրված եք նմանատիպ նախագծերով, ահա մի քանի լավ ֆիլմեր, որոնք անպայման արժե դիտել։ Այս ֆիլմերը անպայման դուր կգան ՏՏ ոլորտի մարդնակց

     

    1․ Air 2023

    IMDb RATING։ 7․4/10

    Air 2023 ֆիլմ


    Սպորտային դրամա, որտեղ  ռեժիսորն ու դերակատարներից է Բեն Աֆլեքը (Ben Affleck)։ Ըստ սյուժեի՝ գործողությունները տեղի են ունենում 1980-ականների կեսերին։ Nike-ը լավագույն ժամանակները չի ապրում, ուստի մարքեթինգի մենեջեր Մեթ Դեյմոնը որոշում է ամբողջությամբ փոխել հայեցակարգը և ստեղծել սպորտային կոշիկներ, որոնք ոգեշնչված են բասկետբոլից և հատկապես Մայքլ Ջորդանից:

    Բառերով՝ դա հերթական հաջողության պատմությունն է, բայց Աֆլեքը կարողացել է ֆիլմում  ցույց տալ այն ամենը, ինչ սովորաբար թաքնված է ստվերում. թե ինչպես են պատահականությունները, ռիսկը, կույր հավատը և, իհարկե, մարդկային գործոնը օգնում կնքել տարօրինակ գործարքի:

    Ֆիլմի գլխավոր առավելությունն այն է, որ այն չի ընկալվում շարքային նախագիծ, որի դերասանական կազմում տասնյակ հոլիվուդյան աստղեր են և նրանք են ստիպում դիտել ֆիլմը: Ընդհակառակը, սա բավականին սրամիտ և դիտարժան ֆիլմ է դարաշրջանի և սեփական տեսլականի հանդեպ հավատքի մասին:

     

    2. Zillion. Քո երազանքների ակումբը 2022

    IMDb RATING։ 7․5/10

    Zillion film

    Ֆիլմը հիմնված է բելգիական հայտնի Zillion գիշերային ակումբի վերելքի և անկման իրական պատմության վրա: Գործողությունները տեղի են ունենում 2000-ականներին, երբ գիշերային ակումբներում տիրում էր լիակատար ազատություն։

    Սյուժեն նկարագրում է Ֆրանկ Ֆերստրատենի՝ հանճարեղ ՏՏ մասնագետի պատմությունը, ով պաշտում է գիշերային ակումբները։ Բայց կոնկրետ արտաքինի պատճառով նա հաճախ չի անցնում ֆեյս-կոնտրոլ, և հերթական անհաջող փորձից  հետո որոշում է ստեղծել սեփական ակումբը։

    Ակումբում ազատորեն շրջանառվում են սեքսը, թմրանյութերը, տեխնոն և իհարկե մեծ փողերը։ Գլխավոր հերոսը հայտնվում է այնպիսի փառքի և հաճույքի ճանապարհին, որը գրեթե անհնար է գնել։ Բելգիայի "պոռնո թագավորի" հետ միասին նրան հաջողվում է կառուցել մի ամբողջ ակումբային կայսրություն, որը ․․․ ( որի մասին կիմանաք ֆիլմը դիտելիս  laughing

     

    3. Cocaine Bear կոկայինային արջը

     IMDb RATING։ 6/10

    cocaine bear ֆիլմ

    Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ ֆիլմը սցենարիստների հիվանդ ֆանտազիյի արդյունք չի, քանի որ այն  հիմնված է թմրամիջոցների անհաջող մաքսանենգության իրական պատմության վրա:

    1985 թվականին պարաշյուտով ցատկելու ժամանակ մահանում է թմրակուրիերներից մեկը։ Արգելոցում ընկած կոկաինի փաթեթը ուտում է արջը և սկսում է որս այն ամենի, ինչը հանդիպում է նրա ճանապարհին։ Հսկա  գիշատիչը, որի դեմքին երևում է  սպիտակ փոշին, խախտում է ֆիզիկայի օրենքները և հնարամտորեն սպանում անմեղ մարդկանց:

    Իրականում ոչ ոք չգիտի, թե կոնկրետ ինչ է արել գազանը գտածոյի հետ, սակայն հեղինակները որոշում են երևակայել։  Դա հենց այն է, ինչ տեղի է ունենում նրանց էքսցենտրիկ թրիլլեր-կատակերգությունում:

     

    4.Boston Strangler / Բոստոնյան խեղդամահ անողը (երևի smile)

    IMDb RATING։ 6.5/10

    Boston Strangler 2023 ֆիլմ

    Ամերիկյան քրեական ֆիլմ, հիմնված սերիական մոլագարի իրական պատմության վրա, որը ստացել է Բոստոնի խեղդող մականունը: Ֆիլմը նման է Դեյվիդ Ֆինչերի թրիլլերի և "Խելագար տղամարդիկ (Mad Men)"  սերիալի խառնուրդին։ Սա մռայլ, ռետրո դետեկտիվ է, բարդ դարաշրջանի և նրա ոչ հայտնի հերոսուհիների մասին: Սյուժեի կենտրոնում հայտնվում է թերթի լրագրող Լորետա Մաքլաֆլինը, ով դառնում է առաջին լրագրողը, ով կապում է 1960-ականներին Բոստոնի խեղդամահների սպանությունները ։

    Քանի որ սերիական մոլագարի զոհերի թիվն աճում է, Լորետան փորձում է հետաքննել գործը իր գործընկերոջ և կես դրույքով վստահված անձի հետ միասին, բայց զույգը հայտնվում է փակուղում՝ դարաշրջանի սեքսիզմի պատճառով: Չնայած բոլոր դժվարություններին կանայք շարունակում են կատարել իրենց աշխատանքը՝ իրենց մեծ վտանգի ենթարկելով և վտանգելով իրենց կյանքը:

     

    5․ Tetris / Թետրիս (Տետրիս)

    IMDb RATING։ 7.4/10

    tetris ֆիլմ

    Մարդկության պատմության ամենահայտնի խաղերից մեկի ստեղծման դժվարին պատմությունն  է։ Սյուժեի կենտրոնում վիդեոխաղերի վաճառքով զբաղվող Հենկ Ռոջերսն է, ով 1980-ականներին որոշում է ձեռք բերել գլոբալ իրավունքներ  ԽՍՀՄ ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնովի մշակած "Տետրիս" գլուխկոտրուկը տարածելու համար: 

    Ռոջերսը մեկնում է փակ երկիր՝ ծրագրավորողի հետ պայմանագիր կնքելու համար, բայց հանդիպում է կառավարության դիմադրությանը, որը  վրդովվում է արևմտյան կապիտալիստի լկտիությունից, ով մտածում է, թե ամեն ինչ կարելի է գնել։

    Խաղը ոչ միայն ակնթարթորեն հայտնի է դառնում ամբողջ աշխարհում, արդյունքում սկանդալներ և մի շարք դատավարություններ:  

     

     

    6. True Spirit / Երազանքի ուժը

    IMDb RATING։ 6.8 / 10

     

    true spirit ֆիլմ

    Ֆիլմը  ավստրալուհի Ջեսիկա Ուոթսոնի անհավանական ճանապարհորդության էկրանավորումն է, որը 16 տարեկանում իր վառ վարդագույն զբոսանավով շուրջերկրյա ճանապարհորդության է դուրս գալիս:

    Չնայած թերահավատներին, ովքեր կանխատեսում էին աղջկա խայտառակ ձախողումը, Ջեսիկան իրականացնում է իր երազանքը  և 210 օրից վերադառնում տուն: Ֆիլմում պատկերված է թե ինչ գնով է աղջիկը հասնում իր նպատակին։

    "Երազանքի ուժը" ինչ-որ չափով կանխատեսելի և երկրորդական ֆիլմ է, բայց միևնույն ժամանակ  նվիրվածության և ինքնահաստատման մասին տպավորիչ պատմություն է, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ չպետք է դատել մարդուն ըստ նրա տարիքի:

     

    7. Pinball: The Man Who Saved the Game / Պինբոլ․ Մարդ, ով փրկեց  խաղը

    IMDb RATING։ 7.0 / 10

    pinball ֆիլմ

    Իրական պատմության վրա հիմնված Ֆիլմը, որը  ըստ էության փինբոլի մեծ սիրահար, լրագրող Ռոջեր Շարփի կենսագրությունն է։ Պատմություն է այն մասին, թե ինչպես 70-ականներին Շարփին հաջողվեց համոզել Նյու Յորքի իշխանություններին վերացնել այս արկադային խաղի արգելքը, որը գործում էր  գրեթե 30 տարի:

    Իր հմտությունների շնորհիվ նա ցույց է տալիս, որ խաղում գնդակի պահվածքը կարելի է հաշվարկել և կանխատեսել, բայց դրա համար հարկավոր է մարզվել և զարգացնել Pinball-ային հմտությունները, ինչը նշանակում է, որ խաղը ազարտային չէ, այլ զարգացող: Ֆիլմը արժե դիտել, նույնիսկ եթե նախկինում  չեք լսել Pinball-ի մասին: Առավել ևս, որ, ի վերջո, ֆիլմը ոչ թե բուն խաղի մասին է, այլ մեր ընտրած ճանապարհների։

    Բացի հետաքրքիր պատմությունից ֆիլմը նկարահանված է շատ գեղեցիկ, ռոմանտիկ և կրեատիվ։

     

    8․ Big George Foreman /  Անպարտելի Ջորջ Ֆրիմանը

    IMDb RATING։ 6.5/ 10 

    Big George Freeman ֆիլմ

    Սյուժեն սպորտի պատմության մեծագույն վերադարձներից մեկի մասին։  Աղքատ մանկություն ունեցող  հերոսն ամեն ինչ անում է առաջինը դառնալու համար։  Ուժասպառ աշխատանքն ու աներևակայելի կամքի ուժը նրան բերում են  օլիմպիական ոսկի և ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս: Մահվան եզրին հայտնվելուց հետո Ֆորմանը ստիպված է լքում է սպորտը։

    Ֆինանսական անմխիթար վիճակն ու կյանքի ճգնաժամը ստիպում են նրան պայքարել պահպանելու համար ձեռքբերումները։  Անհավանական կերպով Ֆորմանը վերականգնում է իր չեմպիոնական տիտղոսը և դառնում բռնցքամարտի պատմության մեջ աշխարհի ամենատարեց չեմպիոնը:

    Ու Ֆորեստ Վիտիկերը ինչպես միշտ հիանալի է wink

     

    9. Dumb Money 

    IMDb RATING։ 6.9/ 10 

    dump money  ֆիլմ

    Հիմար փողեր ֆիլմը "Դավիթն ընդդեմ Գողիաթի" դասական տարբերակ է: Իրական պատմություն  հասարակ  մարդկանց կյանքի խելահեղ  հատվածից, ովքեր փոխում են  Ուոլ Սթրիթի կանոնները և հարստանում՝ իրենց GameStop-ը (առևտրի կենտրոնում գտնվող տեսախաղերի խանութը) վերածելով աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկը:

    Սյուժեի  կենտրոնում սովորական տղա է՝ Կեիթ Գիլը, ով ամեն ինչ սկսում է իր խնայողությունները ներդնում է բաժնետոմսերի մեջ  և դրա մասին հրապարակություններ անում ինտերնետում: Երբ նրա սոցիալական լրատվամիջոցների գրառումները սկսում են պայթել, նույնը տեղի է ունենում նրա կյանքի և բոլոր նրանց հետ, ովքեր հետևում են նրան:  Իսկ շարունակությունը չենք պատմի ․․․ 

     

    10․ BlackBerry

    IMDb RATING։ 7.4 / 10 

    BlackBerry ֆիլմ

    Աշխարհի առաջին սմարթֆոնի արագ թռիչքի և աղետալի անկման պատմությունն է։

    Առաջին հայացքից թեման կարող է անհետաքրքիր թվալ, բայց BlackBerry-ն իսկապես պատմում է ավելին, քան պարզապես "ինչպե՞ս են նրանք դա արել"։  Սա հուզիչ պատմություն է այն մարդկանց մասին, ովքեր կանգնած են տեխնոլոգիական ամենամեծ  պայթյունի հետևում։ Ընդգծված է ինչպես ընկերական հարաբերությունները, այնպես էլ հուզական տարաձայնությունները, որոնք ստեղծում  են սպառողական շուկայի դաժան օրենքները։

     

    Բարի դիտում

     

    Author

    Ծրագրավորում, միքիչ վեբ-դիզայն, ավտո, տեխնոլոգիաներ և տեխնիկա․ մեկ-մեկ հետաքրքիր բաներ գրելու և կիսվելու ցանկություն։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.