• 26 june, 2024
     Ի՞նչ թռչուններ են - Հայրապետ Հայրապետյան

    Ի՞նչ թռչուններ են - Հայրապետ Հայրապետյան

    * * *
    Մի թռչուն կա պստլիկ,
    Մարմին ունի կլորիկ,
    Կտուցը կարճ ու հաստլիկ,
    Ճկճկում է սիրունիկ։

    * * *
    Մի թռչուն կա պուրակում,
    Ինքը պստիկ, մոխրագույն,
    Քիչ ենք տեսնում մենք նրան,
    Բայց երգերն են աննման։

    * * *
    Մի թռչուն կա շուտ չվող,
    Ցանկալի գարուն բերող,
    Որս է անում թռչելով,
    Բույնը շինում մարդկանց քով։

    * * *
    Մի թռչուն կա կչկչան,
    Պոչը երկար, տմբտմբան,
    Թե վարժեցնեք դուք նրան,
    Կխոսի մարդու նման։

    * * *
    Ցերեկով նա կույր է, կույր,
    Ձայն է հանում միշտ տխուր,
    Որս է անում գիշերով,
    Իր սոսկալի ճանկերով։

    * * *
    Մի թռչուն կա հավի չափ,
    Սիրած տեղն է լեռ, քարափ,
    Համեղ միս է տալիս մեզ,
    Լավ է երգում նա այնպե՜ս...

    * * *
    Մի թռչուն կա կռավան,
    Զգույշ է գողի նման,
    Գիշատիչ է անկշտում,
    Մարդիկ նրան չեն սիրում։

    * * *
    Մի թռչուն կա սպիտակ,
    Վիզը երկար ու բարակ,
    Ոտները ձիգ, այլանդակ,
    Թռիչք ունի համարձակ։

    * * *
    Մի թռչուն կա հորթի պես,
    Ոտներ ունի գազ ու կես,
    Անապատում արևկեզ
    Վազ է տալիս ձիու պես։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.