• 28 september, 2024
     SMM-բրիֆ

    SMM-բրիֆ

    SMM-բրիֆը փաստաթուղթ է, որում հաճախորդը պատասխանում է մարքեթոլոգի համար կարևոր հարցերի: Մարքեթոլոգը նախորոք պետք է ուսումնասիրի հաճախորդի գործունեության ոլորտը, մրցակիցներին, և կազմի անհրաժեշտ հարցերի շարքը, որոնք կօգնեն հետագայում ճիշտ և արդյունավետ կազմակերպել մարքեթինգի ռազմավարությունը։ 

    Հարցերը սովորաբար բաժանվում են 3 կատեգորիայի.

    • ծանոթություն
    • առաջադրանքներ
    • բյուջե։

    SMM-բրիֆ, թվային մարքեթինգՆերկայացնում ենք SMM-բրիֆի 10 պարտադիր հարցեր, որպիսի հստակեցնենք հաճախորդի գործունեության զարգացման համար կարևոր հարցերը։

    1. Ի՞նչ է անում Ձեր ընկերությունը, նախագիծը։ Կարճ ներկայացրեք ստեղծման պատմությունը։
    2. Առկայության դեպքում ներկայացրեք հղումներ դեպի նախագծի կայքը և սոցիալական ցանցերը, ինչպես նաև կոնտակտային տվյալներ։
    3. Ձեր հիմնական մրցակիցները։ Եթե կան մրցակիցներ, որոնց մարքեթինգային լուծումները Ձեզ դուր են գալիս, խնդրում ենք կիսվել։
    4. Ո՞րն է Ձեր առավելությունը (կարևոր է հստակեցնել հաճախորդի տեսակետը, մոտեցումը, սակայն պարտադիր է, որ մարքեթոլոգը իրականացնի մրցակիցների ուսումնասիրություն պրոֆեսիոնալ գործիքների հիման վրա)
    5. Ով է Ձեր թիրախային լսարանը․ սեռը, տարիքը, հետաքրքրությունները, եկամուտը։
    6. Հիմնական խնդիրները, որոնք ցանկանում եք լուծել SMM-ի օգնությամբ։
    7. Աշխատե՞լ եք այլ գործակալությունների հետ, եթե այո, կնշեք աշխատանքում ինչն է Ձեզ դուր եկել, ինչը՝ ոչ։
    8. Ամսական որքա՞ն բյուջե եք նախատեսել SMM-մարքեթինգի համար. մասնագետի աշխատանքի և գովազդային բյուջեի համար։
    9. Նվազագույնը որքա՞ն ժամանակ եք ցանկանում համագործակցել, և երբ եք պատրաստվում սկսել:
    10. Ունեք արդյոք հստակ ցանկություններ կոնտենտի ստեղծման հարցում․
      Հստակ տեքստեր, կանոնադրություն, բաղադրություններ․․․
      Բրենդային գույները, պատկերները, մոդելներ։ 

    Նյութի հեղինակ՝ WebMagnet

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.