• 03 july, 2024
     Տեղի ունեցավ «Օլիմպիկոս» մուլտֆիլմի պրեմիերան

    Տեղի ունեցավ «Օլիմպիկոս» մուլտֆիլմի պրեմիերան

    Մայիսի 27-ին տեղի ունեցավ «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմի պրեմիերան, որի ստեղծման աշխատանքները տևել են 6 տարի:

    Ինչպես նշում են Sahakyants Animation Studio-ն, «Մենք՝ հայերս, դեռևս IV դարում ունեցել ենք մեր օլիմպիական չեմպիոնը:

    Մեծ Հայքի Վարազդատ արքան օլիմպիական խաղերում փառահեղ հաղթանակ է տարել բռնցքամարտում՝ դառնալով առաջին Օլիմպիականը:

    Ահա այս պատմական փաստն է գունագեղ, գրավիչ, հումորով ու հրաշալի երաժշտությամբ հագեցած «ՕԼԻՄՊԻԿՈՍ» անիմացիոն ֆիլմում, որը մայիսի 27-ից կհայտնվի մեծ էկրաններին», նշում են նրանք։ 

    Մուլտֆիլմը պատմում է Մեծ Հայքի Վարազդատ Արշակունի արքայի մասին, որը Հունաստանում Օլիմպիական չեմպիոն է հռչակվել:

    Նա 394 թվականի խաղերում 1-ին տեղն է գրավել բռնցքամարտի մրցումներում, կասեցրել իր թշնամու կողմից կազմակերպված դավադրություններն ու հաղթանակած վերադարձել Հայաստան:

    Մուլտֆիլմում կլսենց սիրելի հայտնիների ձայները․

    Արման Նավասարդյան՝ Վարազդատ արքա

    Զարուհի Բաբայան՝ Գոհար թագուհի

    Մկրտիչ Արզումանյան՝ գլխավոր չարագործ

    Ջուլիետա Ստեփանյան՝ Վարազդատ արքայի զոքանչ ․․․

    Նանուլ՝ Նանե

    Ոսկեվազի Գինու Գործարան

    dfgd gdfg dfgd

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.