• 01 july, 2024
     Ուղերձ - Միքայել Նալբանդյան

    Ուղերձ - Միքայել Նալբանդյան

    Առ Մեչուխեչան Կոստանդնուպոլիս

     

    Հողմերից թև առած, թռչում ես, Մեչուխեչա,
    Ծովերից ու ցամաքից քեզ արգելք չկա․
    Մեռուցիր ժամանակը, տարածությունը ջնջեցիր,
    Փայլակը նախանձեցավ արագությանդ երկնաձիր։

     

    Տավրոսից Այրարատ, Բոսփորից Աղթամար,
    Քո տեսած, Քո պատմած թշվառությունք անհամար․
    Ո՛վ հոգաց, ո՛վ վազեց լսել ազգի հռնչյուն,
    Ո՛վ ներկա նորա մոտ, երբ փչում էր նա հոգին։

     

    Ո՛վ սրբեց նեղվածի արտասուք աչքերից,
    Ո՛վ ողբաց, բողոքեց, երբ խլեցին հաց որբից.
    Քնած էր ամիրան, աչք փակած և դիտող,
    Ի ժամու, տարաժամ դու եղար միայն օգնող։

     

    Քեզ սիրեց Հայաստան, Քեզ օրհնում է բյուր բերան,
    Քեզ դաբնի պսակներ հյուսում է ապագան.
    Ընդունի՛ր այս երկտող իմ անշուք հյուսվածը,
    Պակասը թող լցնե, սիրած իմ, Քո ազգը։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.