• 03 july, 2024
     Վարդան Այգեկցի – Առյուծը, գայլը և աղվեսը (առակ)

    Վարդան Այգեկցի – Առյուծը, գայլը և աղվեսը (առակ)

    Առյուծը, գայլը և աղվեսն եղբայր եղան և որսի ելան։ Գտան մի խոյ, մի մաքի, և մի գառ։ Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը։
    Գայլն ասաց,

    — Ո՛վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին։

    Առյուծը բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին։ Գայլի աչքերը դուրս թռան, և նա նստեց և դառն լաց եղավ։

    Առյուծն ասաց աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ։

    Աղվեսն ասաց.

    — Ո՛վ թագավոր, աստված արդեն բաժանել է․ խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին, գառը քեզ՝ ընթրիքին։

    Եվ առյուծն ասաց.

    — Ո՛վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել։

    Եվ աղվեսն ասաց.

    — Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.