• 03 july, 2024
     Պապաճուստ - Հայրապետ Հայրապետյան

    Պապաճուստ - Հայրապետ Հայրապետյան

    Ձմռան վերջին ամենից շուտ,
    Այգիներում, դաշտերում
    Չալիկ-մալիկ, կուրծքը պուտ-պուտ,
    Մի թռչուն է երևում։

     

    Եվ այդ խեղճը դեռ ցուրտ օդում,
    Առանց տրեխ, առանց չուստ,
    Թռչկոտում է, խնդրում, կանչում,
    Թե՝ «Պապաճուստ, պապաճուստ»։

     

    Երբ գալիս է սիրուն գարուն,
    Որ էլ պետք չեն տրեխ, չուստ,
    Նա տաքանում ու չի ասում
    Էլ՝ «Պապա՜, չուստ, պապա՜, չուստ»։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.