• 01 july, 2024
     Մարտ

    Մարտ

    Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս․

    Մարդու հանգիստ չի տալիս։

    Էսօր ուրախ օր կանի,

    Վաղը՝ անձրև ու քամի,

    Առավոտը՝ պայծառ օդ,

    Կեսօրը՝ մութ ու ամպոտ։

    Մին հագնում է սպիտակ, 

    Մին կանաչին է տալիս, 

    Մի օր ցուրտ է, մի օր՝ տաք, 

    Մին խնդում է, մին՝ լալիս․․․

    Ա՛խ, էսպես էլ գիժ ամիս։ 

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.