• 01 july, 2024
     Մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը

    Մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը

    Ծանր հիվանդության պատճառով, 63 տարեկանում,  մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ 

    Նազենի Հովհաննիսյան

    Ահա և փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: Անփոխարինելի էություն... Ուսուցիչ, մաեստրո... Արթուր Գրիգորիչ ջան... բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ...

    Մանե ջան, Գրիգորիչին միշտ կհիշեն, կմեծարեն, իր երաժշտությունը կապրի հավերժ.., բայց ձեզ կմնա անսպառ կարոտը(((.... Շատ եմ ցավում... Անհայր ապրելը անհավանական ծանր է...

    Գրկում եմ պինդ-պինդ:

    Արթուր Գրիգորյան, Նազենի Հովհաննիսյան

    Ավետ Բարսեղյան

    Ու նոտաները որբացան,երբ նրանց հյուսող ձեռքերը հեռացան ստեղնաշարից...

    Բարի ճանապարհ դեպի հավերժություն,
    Մաեստրոս

    Ավետ Բարսեղյան, Արթուր Գրիգորյան

    Նունե Եսայան

    Իմ հայր, իմ ընկեր, իմ եղբայր, իմ պահապան, իմ ուղեկից, իմ խորհրդատու, իմ թանկ Մարդ։ Իմ բոլոր հաջողությունների համար պարտական եմ քեզ։ Ինչո՞ւ գնացիր: Դեռ այնքան անելիք ունեինք միասին։ Սիրում եմ քեզ, իմ Գրիգորիչ։

    Նունե Եսայան, Արթուր ԳրիգորյանՍոֆի Մխեյան

    Արթուր Գրիգորիչ.... Բարի ճանապարհ դեպի հավերժություն...

    Անի Երանյանը նշում է 31 ամյակը

    Ani Yeranyan, 31

    Previous

    Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

    The Coronavirus-Related Situation in Armenia

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.