• 01 july, 2024
     Գիրք - Աթաբեկ Խնկոյան

    Գիրք - Աթաբեկ Խնկոյան

    Ասա տեսնեմ,
    Իմ սիրուն գիրք,
    Էս ինչե՞ր կան
    Ծոցիդ միջին.
    - Ճստան մուկը,
    Ոսկի ձուկը,
    Թիթեռ, բզեզ
    Գույն - գույն, պես - պես.
    Բադն ու բուլիկ,
    Գառն ու ուլիկ,
    Կաքավ ու լոր,
    Շլոր, սալոր:

     

    Ասա՜, պատմի՜ր
    Իմ ականջին,
    Շատ բան գիտես
    Ամեն ինչից:

     

    Դե՜հ, շո՛ւտ պատմիր,
    Իմ խելոք գի՜րք,
    Մատաղ կանեմ
    Քեզ խաղ ու միրգ:

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.