• 01 july, 2024
     Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը, Իվան Կռիլով

    Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը, Իվան Կռիլով

    Ինչքան կուզեն իրենց տանջեն,
    Երբ ընկերներն համերաշխ չեն,
    Օգուտ չունեն բռնած գործից.
    Ա՜յ, մի առակ կյանքի փորձից,
    Թեև անցուկ*,
    Բայց ոչ մոռցուկ**:

     

    Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ
    Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին,
    Եվ երեքով եկան սայլին լծվեցին։
    Ինչ են անում, ինչ չեն անում,
    Սայլը տեղից չի էլ շարժվում.
    Շատ թեթև է բեռը թվում,
    Բայց կարապը վեր է թևում,
    Խեցգետինը քաշում է հետ,
    Գայլաձուկն էլ հո՛ դեպի գետ:


    Ով է արդար, ով մեղավոր,
    Մենք չդատենք:
    Բանն այն է, որ
    Մինչև այսօր
    Թե սայլ, թե բեռ
    Նույն տեղն են դեռ:

     ______________

    *անցուկ - անցնող

    **մոռցուկ - մոռացվող

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.