• 01 july, 2024
     Գորտն ու կովը - Աթաբեկ Խնկոյան

    Գորտն ու կովը - Աթաբեկ Խնկոյան

    Գորտը գորտին ասավ. - Քե՜ռի,
    Խնդրեմ էս կողմ մի ետ դառի.
    Տես՝ ուռե՞լ եմ,
    Փուքն առե՞լ եմ,
    Ուղի՜ղն ասա,
    Կովին հասա՞։

     

    Զուր է, վե՜րջ տուր,
    Կովն ո՜ւր, դո՛ւ ո՜ւր:
    Հիմի՞, քե՛ռի,
    Ուռա՞ իսկի:
    - Շատ չեն զոռի,
    Նույնն ես, սըսկի՜:

     

    Մի տե՜ս, քեռի՛…
    - Նույնն ես, լռի՜,
    Աշխարհ կանցնի,
    Եթե գորտը
    Կովին հասնի:
    - Ա՜յ, տե՜ս, քե՛ռի…
    - Թեկուզ մեռի,
    Դու բաց աչքով
    Չես դառնա կով:
    Գորտը ուռավ,
    Փքվեց նորից,
    Խիստ փուք առավ
    Ճաքվեց զոռից:

     

    Ով որ փքվի,
    Նա կչքվի:

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.