• 01 july, 2024
     Անցա՜ն - Հայրապետ Հայրապետյան

    Անցա՜ն - Հայրապետ Հայրապետյան

    Հեյ ջա՜ն, անցան
    Բուք ու բորան,
    Ձմեռ պապին՝
    Ձյունի հետ,
    Հովն է խաղում
    Սար ու դաշտում,
    Օդը պայծառ,
    Բուրավետ։

     

    Շուտով կգան
    Շարան-շարան
    Նախշուն հավքեր
    Երգեցիկ,
    Դաշտ ու անտառ
    Այգի ու սար
    Շոր կհագնեն 
    Գեղեցիկ։

     

    Հեյ ջա՜ն, շուտով
    Երգ ու տաղով
    Կգա գարուն
    Ցանկալի,
    Պայծառ արև,
    Կանաչ տերև,
    Խաղ ու ծաղիկ
    Կբերի։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.