Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ,
Օր ու արև չտեսանք.
Վա՛խ, մեր կյանքը սևով անցավ,
Աշխարհից բան չիմացանք:
Հարուստ մարդիկ կուտեն - խմեն
Աշխարհի ճոխ սեղանից.
Մենք աշխարհի խորթ տըղերքն ենք,
Մեզ փայ չըկա աշխարհից:
Խեղճ աղքատի հոգին դուրս գա,
Քարից-հողից հաց քամե.
Բեռով հացը հարըստին տա,-
Հարուստն իշխե, վայելե:
Խեղճ աղքատը դառը դատի,-
Դատարկ նըստի... է՜յ աշխարհ,
Էլ ինչո՞ւ ես քարը թողնում
Քարի վըրա, քար - աշխա՛րհ:
Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ,
Օր ու արև չըտեսանք.
Վա՛խ, մեր կյանքը սևով անցավ,
Աշխարհից բան չիմացանք:
![Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ - Ավետիք Իսահակյան](https://hoonch.am/images/grakanutyun/Hayer/Avetik-Isahakyan.jpg)
Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ - Ավետիք Իսահակյան
- Literature
- 25.04.2023
Did you like it ?, share!
Add comment