• 01 july, 2024
     Ես հոգեմետ դեղ չեմ խմի

    Ես հոգեմետ դեղ չեմ խմի

    Եկեք մեկընդմիշտ հիշենք՝ այն բոլոր դեղամիջոցները, որոնք ազդում են հոգեկան ոլորտի վրա, հանդիսանում են ՀՈԳԵՄԵՏ։

    Ի՞նչ է սա նշանակում։ Մեզ շատ հայտնի ու սիրված Կատվախոտը(Վալերիանա), Էսկարդը ու նմանատիպ շատ դեղամիջոցներ նույնպես Հոգեմետ միջոցներ են։

    Հակադեպրեսանտները դեղորայքային մեծ խումբ են, որոնք կիրառվում տարբեր հիվանդագին վիճակների ժամանակ։

    Դրանք են.

    • Դեպրեսիա
    • Տագնապային խանգարումներ (տագնապային-ֆոբիկ խ., խուճապային խ., գեներալիզացված տագնապային խ.)
    • Օբսեսիվ- կոմպուլսիվ խնգարում
    • Նևրասթենիա
    • Սոմատոֆորմ խանգարում
    • Սթրեսով պայմանավորված խանգարումներ
    • Բիպոլյար խանգարման դեպրեսիվ էպիզոդ և այլն և այլն

    Մարդկանց մեծամասնության մոտ թյուր կարծիք կա, որ հակադեպրեսանտներից միանշանակ կախվածություն է առաջանում (իրականում կարծրատիպը պայմանավորված է ֆիլմերում առկա խեղաթյուրված ինֆորմացիայով և հոգեկան ոլորտի վրա ազդող բոլոր պրեպարատները հակադեպրեսանտ անվանելով)։ 

    Պետք է ընդգծեմ, եթե պացիենտը բուժման ողջ ընթացքում գտնվում է բժշկի հսկողության տակ, ինքնուրույն դեղորայքը չի հանում, չի փոխում, ապա կախվածության առաջացման հավանականությունը խիստ ցածր է ։ Իսկ թե ինչ է լինում հակադեպրեսանտը կտրուկ հանելու դեպքում, կգրեմ մոտակա ժամանակներս։

    Այնպես որ, եթե Ձեր բժիշկը արել է նշանակում, ու Դուք վստահում եք նրան, ապա առանց վարանելու սկսեք բուժումը։

     

    Հեղինակ dr.tatevkhachatryan

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.