Մարտի 20-ին ՌոբԱրտ նկարչական ստուդիայում անցկացվել է վարպետաց դաս ստուդիայի դասավանդող Վահան Արզումանյանի կողմից։ Դասի ընթացքում երեխաները ծանոթացան սառը և տաք գույներին, ինչպես նաև իմացան որոնք են մաքուր և խառը գույները։ 
Ամբողջական նատյուրմորտի նկարման գործընթացը բացեց երեխաների համար մի շարք գաղտնիքներ լույսի և ստվերի տեսնելու, ճիշտ տեղադրման վերաբերյալ։ 
Վարպետաց դասերը կլինեն շարունակական և ավելի ու ավելի կբացեն արվեստի կախարդական աշխարհը մասնակիցներին... 
Նկարները՝ Nice Photostudio
Add comment