• 01 july, 2024
     Նախնյաց հետքերով․․․ Հղիներին աջակցության ծրագիր

    Նախնյաց հետքերով․․․ Հղիներին աջակցության ծրագիր

    Ջեք Թեքեյան մոդելային գործակալությունը, ի դեմս տնօրեն Քրիստինե Սարիդեղյանի և մոդելներ` Էլեն Խաչատրյանի, Անժելա Սպատառուի, Սուսաննա Միրզոյանի, Ժաննա Մովսիսյանի, ինչպես նաև մեր թիմը, այցելեցինք «Նախնյաց հիտքերով» ՀԿ։ 

    Ջեք Թեքեյան մոդելային գործակալություն, Նախնյաց հետքերով ՀԿ«Նախնյաց հիտքերով» ՀԿ-ն պատերազմի հենց առաջին օրերից մինչև այսօր, համախմբվելով սկսեց զբաղվել տարհանված արցախցիների խնդիրներով, ապահովելով նրանց անհրաժեշտ իրերով, սննդով և աշխատանքով։

    Ջեք Թեքեյան մոդելային գործակալություն, Նախնյաց հետքերով ՀԿՆաև ՀԿ-ն ունի հղիների օգնության ծնագիր, որի շրջանակներում 50-ից ավելի նորածիններ արդեն ստացել են անհրաժեշտ պարագաներ։

    Այս նախագծին միացավ նաև «Ջեք Թեքեյան մոդելային գործակալությունը», նվիրաբերելով օգտագործված և նոր մանկական հագուստ ու պարագաներ։ 

    Ջեք Թեքեյան մոդելային գործակալություն, Նախնյաց հետքերով ՀԿՀԿ-ն ունի նաև ամանորյա ծրագիր, որի ընթացքում անապահով ընտանիքների երեխաներից ստանում են նամակներ, և ՀԿ-ի անդամները ամեն ինչ անում են երեխաների երազանքները իրականացնելու ու նվերները հասցնելու համար։

    Նվերները տանում են նաև ծայրամասեր՝ Տավուշ, Իջևան, Արցախ․․․ Ամբողջը ընկերների միջոցով՝ թե նվերները, թե դրամահավաքը։

    «Նախնյաց հիտքերով» ՀԿ-ի ներկայացուցիչը՝ Սայիդա Պողոսյանը նշեց, որ ունեն ամեն ինչի կարիք՝ հագուստ, տեխնիկա, կահույք, սնունդ, սպասք․․․ 

    Օգնությանը միանալու, միմյանց կողքը կանգնելու համար կարող եք զանգահարել Սայիդա Պողոսյանին +374 77 207 219 հեռախոսահամարով։

     

     

    TEDxYerevanSalon 2022

    TEDxYerevanSalon

    Previous

    Չտեսնված Հանրապետություն, ՀԲԸՄ

    Invisible Republic - AGBU

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.