• 01 july, 2024
     Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից (ВОЗ, WHO)

    Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից (ВОЗ, WHO)

    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ВОЗ, WHO) իր պաշտոնական կայքում հրապարակել է կորոնավիրուսի դեմ պայքարի մի քանի միջոցներ.

     

    • Պարբերաբար լվացեք ձեռքերը

    Պարբերաբար լվացեք ձեռքերը կամ մշակեք դրանք ախտահանիչ նյութեր պարունակող լուծույթներով:

    Ինչո՞ւ, որովհետև, եթե ձեռքի մակերեսին վիրուս կա, օճառը, սպիրտային լուծույթները պարզապես կվերացնեն այն, պաշտպանելով մարդկանց վարակվելուց: 

     

    • Պահպանեք շնչառական օրգանների հիգիենան

     Հազի կամ փռշտոցի դեպքում քիթը և բերանը ծածկեք անձեռոցիկով, որը անմիջապես նետեք  ծածկվող աղբանամը, լվացեք ձեռքերը կամ մշակեք ախտահանող նյութերով:

    Ինչո՞ւ, որովհետև, երբ փռշտոցի և հազի դեպքում քիթը և բերանը ծածկում ենք, կանխարգելում ենք վիրուսի տարածումը, և պետք է մաքրել ձեռքերը, քանի որ վիրուսը հայտնվում է ձեռքերին, որի միջոցով էլ այլ առարկաների վրա, և այդպես կարող է վարակել մարդկանց: 

     

    •  Հասարակական տարածքներում պահպանեք հեռավորություն

     Մարդկանցից հեռու գտնվեք առնվազն 1 մետր, հատկապես երբ որևէ մեկը հազում է, ջերմություն ունի կամ գրիպ է:

    Ինչո՞ւ, որովհետև երբ հիվանդ մարդը, որը վարակված է գրիպով կամ օրինակ կորոնավիրուսով՝ 2019-nCoV, հազում կամ փռշտում է, վիրուսի միկրոբները դուրս քալով շնչառական օրգաններից կարող են հայտնվել առավել մոտ կանգնած մարդու կամ մարդկանց շնչառական ուղիներում, այդպիսով վարակելով նրանց:  

     

    • Հնարավորության դեպքում ձեռքով մի հպվեք աչքերին, քթին և բերանին

    Ինչո՞ւ, որովհետև ձեռքերը կպնում ենք բազմաթիվ առարկաներին, որոնց վրա կարող է լինել որևէ վիրուս: Եթե պատահաբար ձեռք տանք վիրուսին, ապա աչքերին, բերանին կամ քթին, կարող ենք պարզապես հիվանդանալ տվյալ վիրուսով: 

     

    • Բարձր ջերմության, հազի, դժվարացած շնչառության դեպքում անմիջապես դիմեք բժկի

    Ինչո՞ւ, որովհետև բարձր ջերմությունը, հազը և դժվարացած շնչառությունը կարող է առաջացած լինել կորոնավիրուսի, կամ մեկ այլ վտանգավոր վիրուսի հետևանքով: Որքան շուտ դիմեք բժշկի, այնքան հեշտ կլինի հետագա բուժումը: 

     

    • Եթե առկա է շնչառական օրգանների հիվանդության թույլ ախտանիշներ, սակայն Դուք չեք շփվել հիվանդ անձանց հետ

    Հետևողականորեն կատարեք շնչառական օրգանների հիգիենայի էլեմենտար պահանջները, հնարավորության դեպքում մնացեք տանը և մի շփվեք այլ անձանց հետ, մինչև լավանալը: 

     

    •  Պարտադիր իրականացրեք հիգիենիկ միջոցառումներ շուկաներ այցելելուց, կենդանիների, թռչունների հետ շփումներից հետո

    Կենդանիներին, կենդանական ծագման մթերքներին ձեռք տալուց հետո լվացվեք օճառով և հոսող ջրի տակ, մինչ այդ ձեռք մի տվեք աչքերին, քթին կամ բերանին: Հեռու մնացեք հիվանդ կենդանիներից, փչացած մթերքներից: Հեռու մնացեք թափառող կենդանիներից՝ շներից, կատուներից, կռծողներից, թռչուններից...

     

    •  Սննդակարգում մի օգտագործեք հում, կամ ոչ լավ եփված կենդանական ծագման մթերք

    Ամենատարբեր հիվանդություններից հեռու մնալու համար բացառեք օգտագործել հում մսամթերք, կաթ կամ այլ կենդնական մթերք: Անվտանգ օգտագործման համար մթերքները պետք է լվանալ, ապա լավ եփել:

     

    Նյութը կազմելիս օգտվել ենք՝ https://www.who.int/ru/emergencies/diseases/novel-coronavirus-2019/advice-for-public?fbclid=IwAR3lbH0jlpoGTnt9NOWk_lpTRoeixxklx1E9kKf-MoamAhIWsHes2HHb6g4

    Ոսկեվազի Գինու Գործարան

    dfgd gdfg dfgd

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.