• 03 july, 2024
     Հուսահատությունը վարակիչ հիվանդություն է․․․ Նազենի Հովհաննիսյան

    Հուսահատությունը վարակիչ հիվանդություն է․․․ Նազենի Հովհաննիսյան

    - Հուսահատությունը վարակիչ հիվանդություն է, պետք է ներս չթողնես, այլապես կորած ես... այսպիսի մտքերով է կիսվել դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։
    Նազենի Հովհաննիսյան, Nazeni Hovhannisyan

    «Հուսահատությունը վարակիչ հիվանդություն է, պետք է ներս չթողնես, այլապես կորած ես:
    Լավատեսությունն էլ իհարկե ինքնախաբեություն պիտի չդառնա, դա նույնքան կործանարար կարող է լինել ինչպես անհատի, այնպես էլ մի ամբողջ ազգի համար:
    Պետք է գտնել կայուն սթափությունը՝ առանց ինքդ քեզ հուսահատության անդունդը գլորելու կամ խաբելու...
    Ի վերջո ոչ ոք ու ոչինչ հավերժ չէ), դժվարություններն ու հաջողություններն էլ էդ թվում). դա արդեն հուսադրում է...
    Ես գիտեմ մի բան. կողքիդ մարդու ձեռքը պինդ բռնած պիտի պահես, նույնիսկ, եթե նա քեզ համոզում է, որ բաց թողնես... Նա ունի ի՛ր ընտրությունը, դու՝ քո:
    Ես նախընտրում եմ ինձ համար թանկ ձեռքը ՊԻՆԴ բռնած պահել, որքան էլ դժվար լինի երբեմն: Իրար ուժ տալով է աշխարհը դեռ կանգուն...
    Մարդը՝ մարդով:
    Սերը՝ սիրով:
    Իսկ Հույսը՝ Հավատով:
    Էդքան բան»,- գրել է դերասանուհին։ 

     

    Instagram-ի ռուսական փոխարինող պլատֆորմը՝ Россграм

    Rossgram

    Previous

    Օգնենք մանկատան երեխաներին արագ վերականգնվել, QaylTech

    Let's help the children of the orphanage recover quickly

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.