• 03 july, 2024
     Գայլն ու կատուն - Աթաբեկ Խնկոյան

    Գայլն ու կատուն - Աթաբեկ Խնկոյան

    Գայլն անտառից
    Փախավ գեղը․
    - Նեղն եմ, նեղը, -
    Ասավ կատվին, -
    Ասլան բալա,
    Քո հոր պատվին
    Մի ճար արա։
    Մի տես հլա,
    Որսորդ ու շուն,
    Թազի, թուլա
    Միսս են կրծում,
    Ինձ հալածում։
    Ա՜յ կտրվի
    Դրանց հոտը,
    Մի մարդ ցույց տուր,
    Պահվեմ մոտը։
    - Ա՜յ ցեղակից, - գոչեց կատուն, -
    Գնա, մտիր Մարոյենց տուն․
    Նա չափազանց բարի կին է։
    - Ես էլ գիտեմ, որ անգին է,
    Բայց որ նրա հորթն եմ կերե՜լ․․․
    -Բկիդ կանգներ, լավ չես արել։
    Ա՜յ, Դավթի մոտ․ կուզե՞ս, կանչեմ։
    - Նրանից էլ ես կամաչեմ․
    Հենց ամառը
    Կերա Դավթի փոքրիկ գառը․․․
    - Ո՞ւմ ասեմ էլ․․․
    Հա՜, մեր Զաքին։
    - Էս գարնանն էլ
    Նրա մաքին․․․
    - Ո՞վ մնաց էլ․
    Հա՜, երեցը։
    - Էս աշնանն էլ
    Նրա էծը․․․
    - Ա՜յ դու ուտես
    Չոռի մեծը։
    Քանի՞սն եղավ,
    Հի՜նգը․․․ վե՜ցը․․․
    Ա՜յ անամոթ,
    Ի՞նչ երեսով
    Դու գյուղ մտար,
    Ի՞նչ է, ուրիշ
    Տեղ չգտա՞ր։
    Գյուղն հիմա՞ր է,
    Որ թշնամուն
    Պատսպարե։
    Ով ինչ բրթե,
    Էն կխրթե։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.