• 03 july, 2024
     Հանդիպում կրծքով կերակրման խորհրդատու Աստրիդ Էքսուզյանի հետ

    Հանդիպում կրծքով կերակրման խորհրդատու Աստրիդ Էքսուզյանի հետ

    Բոլոր ներկա ու ապագա մայրիկներին, սիրով հրավիրում ենք մասնակցելու կրծքով կերակրման խորհրդատու Աստրիդ Էքսուզյանի հետ պրակտիկ հանդիպում-քննարկմանը։

    Աստրիդ Էքսուզյանը 3 երեխաների մայրիկ է, որոնց շնորհիվ էլ սկսել է հետաքրքրվել ԿԿ ոլորտով, այնուհետև վերապատրաստում անցել АКЕВ ԿԿ ասոցիացիայի որակավորում ունեցող մասնագետ Մարինա Կիսինայի մոտ։

    Որպես ԿԿ խորհրդատու աշխատում է 2015 թվականից։

    Հանդիպման շրջանակում կքննարկենք՝

    • ԿԿ-ի ֆիզիոլոգիան և հոգեբանությունը
    • ԿԿ կազմակերպումը. ի՞նչ է հարկավոր իմանալ կերակրման հաջող փորձառության համար
    • Ի՞նչ դժվարություններ կարող են առաջանալ ԿԿ պրոցեսում և ինչպե՞ս կարելի է հաղթահարել դրանք
    • Կրծքով կերակրման նշանակությունը երեխայի 1 տարեկանը լրանալուց հետո 
    • Կրծքով կերակրումն ու կնոջ վերարտադրողական առողջությունը. ի՞նչ օգուտներ ունի ԿԿ-ն կնոջ համար
    • Ինչպե՞ս և ե՞րբ ավարտել կկ-ն, որ այն լինի փափուկ և անցնցում:

    Բացի տեսական հատվածից, Աստրիդը կպատասխանի մասնակիցների հարցերին և պրակտիկ խորհուրդներով կուղղորդի կրծքով կերակրմանն կազմակերպման և խնդիրների լուծման հարցում։ 

    Հանդիպմանը հնարավոր է միանալ նաև առցանց տարբերակով՝ ZOOM հարթակի միջոցով։ 
    Տեղերը սահմանափակ են, մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։

    Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ։

    Գրանցվել

    Բոլոր մանրամասների, գրանցման և վճարման մասին տեղեկատվություն համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝
    ? 055431007
    ? Վաղարշ վաղարշյան 12

    Ոսկեվազի Գինու Գործարան

    dfgd gdfg dfgd

    Previous

    Քիչ - քիչ կորչում է... Թամարա Ավանեսյան

    Little by little disappears... Tamara Avanesyan

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.